Educational materials

Նորություններ

ՇԻՀԿ–ն Արագածոտնի մարզի Ափնա գյուղում է
07-12-2009

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Կոտայքի մարզի Հատիս գյուղում ավարտեց աշխատանքը։ Այժմ ՇԻՀԿ–ը ժամանել է Արագածոտնի մարզ ու դասընթացներ է կազմակերպում Ափնա գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։

Ափնա գյուղը 2009 թվականի ՇԻՀԿ–ի աշխատանքային ծրագրով նախատեսված 20 համայնքներից վերջինն է, որտեղ շարժական կայանը կազմակերպում է երկշաբաթյա դասընթացներ տեղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար:
ՇԻՀԿ–ն իր աշխատանքները կվերսկսի 2010 թվականի հունվարի 15–ից։

Սեփ. լր.


Armenia Educational News