Educational materials

Նորություններ

Նոր ուսումնաօժանդակ ձեռնարկ՝ «Համացանցի օգտագործման ուղեցույց»
23-12-2009

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) պատվերով պատրաստվել և հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն ստեղծել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկի և կից էլեկտրոնային նյութի ստեղծում և հրատարակում» ծառայության գնման բաց մրցույթի արդյունքում ընտրված «Դար» հրատարակչությունը (հեղինակներ՝ Մարտին Մինասյան, Անահիտ Մինասյան, Արտակ Հարությունյան): «Համացանցի օգտագործման ուղեցույցը» երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար։

Ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ու սովորողներին համացանցում կողմնորոշվելու, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ստեղծված հնարավորություններին ծանոթանալու, կրթական պաշարներն արդյունավետ կիրառելու և հայալեզու պաշարները հարստացնելու հարցերում։

Ձեռնարկին կից լազերային սկավառակում մուլտիմեդիա ձևաչափերով մշակված  էլեկտրոնային տարբերակը կնպաստի նյութի առավել պատկերավոր ընկալմանը և կիրառական հմտությունների ձևավորմանը։

 Շուտով Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին կհանձնվեն ձեռնարկի երկուական օրինակներ և կից էլեկտրոնային նյութ՝ լազերային սկավառակով։

 

Սեփ. լր.

 


Armenia Educational News