Educational materials

Նորություններ

Համակարգչային դասընթացներ` Բերձորի ուսուցիչների և աշակերտների համար
17-05-2010

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային համակարգչային կայանը մայիսի 5-16-ը Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում դասընթացներ է անցկացրել ուսուցիչների և աշակերտների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դասընթացների անցկացման մասնագետ Արթուր Միրիբյանը, դասընթացներին մասնակցել է Բերձորի դպրոցների 8-10-րդ դասարանի 18 աշակերտ և 24 ուսուցիչ: «Քանի որ մեր ներկայությունը Բերձորում ընդամենը 12 օր էր, մենք որոշեցինք դասընթացներին ավելի շատ ընդգրկել ուսուցիչներին, որպեսզի իրենց ստացած գիտելիքները հնարավորինս շատ դպրոցականների ուսուցանեն»,- ասաց Ա. Միրիբյանը:

Մինչև Բերձորում լինելը, ըստ Ա. Միրիբյանի, Շարժական ինտերնետային համակարգչային կայանը մեկ տարի շարունակ շրջել է Հայաստանի տարբեր մարզերում: Ուսուցման դասընթացներում ընդգրկվել են «Վորդ», «Էկզել», «Ինտերնետ» և «Վինդոուս» համակարգչային ծրագրերը:


Armenia Educational News