Շարժական ինտերնետային համակարգչային կայանը տեղափոխվեց Վայոց Ձորի մարզ
23-03-2010Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ավարտեց իր աշխատանքը Արարատի մարզի Զանգակատուն գյուղում։ Դասընթացներին մասնակցած և հաջողությամբ ավարտած ուսուցիչներին և աշակերտներին հանձնվեցին ԿՏԱԿ-ի և «Հարմոնիա» հիմնադրամի վկայականները։ Ներկայումս ՇԻՀԿ–ը Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղում է, որտեղ երկշաբաթյա դասընթացներ կանցկացնի աշակերտների և ուսուցիչների համար։
Սեփ. լր.








