ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայկական կրթական միջավայրի մասին

Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը` «Կրթական համալիր էջ» պորտալը ստեղծվել է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում 2007թվականին և հանձնվել է շահագործման  «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ԿՏԱԿ)։

 2008թ. դեկտեմբերի Էլեկտրոնային բովանդակության 3–րդ համահայկական մրցույթում  «Կրթական համալիր էջ» պորտալը (www.armedu.am) ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, ինչպես նաև «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել է հաղթող։

Անցած ութ տարիների ընթացքում համալիր էջն ընդլայնվել է և տարբեր կրթական կայքերի հետ միասին կոչվում է «Հայկական կրթական միջավայր», որն ընդգրկում է «Հայկական կրթական միջավայր ֆորում» (http://forum.armedu.am/, 2010թ.), «Հառավար ուսուցում» (http://learning.armedu.am/, 2011թ.), «Պաշարների շտեմարան»  (http://lib.armedu.am/, 2012թ.), «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/, 2012թ.), «Հանրակրթությունը Հայաստանում. վիճակագրական տեղեկագիր» (http://stat.armedu.am/, 2013թ.),  «Եվրոպական միության eTwinning Plus»  (http://etwinningplus.armedu.am/, 2013), «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/),  Բուհերի և հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգեր (http://ranking.armedu.am/, 2013թ., http://rank.armedu.am/, 2015թ., http://schoolrate.armedu.am/, 2013թ.), «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» (http://esource.armedu.am/, 2016թ.) և այլ կայքեր, իսկ 2015թ. ընթացքում արդիականցվել է նաև «Հայկական կրթական միջավայր» պորտալը (www.armedu.am):

 

Հայկական կրթական միջավայրի պաշարների և հնարավորությունների օգտագործման ուղեցույց

 

«Հայկական կրթական միջավայրի» լիարժեք գործունեության, բովանդակային և տեխնիկական սպասարկման համար պատասխանատու են ԿՏԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության բաժնի աշխատակիցները՝

Մանուշակ Ավետիսյանը (բաժնի պետ), manush@ktak.am

Արաբո Մարգարյանը (ադմինիստրատոր), arabo@ktak.am

Արտակ Հարությունյանը (ավագ մասնագետ), artak@ktak.am

Վահե Երիցյանը (ավագ մասնագետ), vahe@ktak.am

Մարիետա Դումիկյանը (մասնագետ), marieta@ktak.am

Տաթևիկ Յափունջյանը (մասնագետ), tatevik@ktak.am

Նորա Սմբատյանը (մասնագետ), nora@ktak.am

Մարիամ Միրզոյանը (մասնագետ), mariam@ktak.am

 

Հեռախոս`  ( 37410)  578 453 կամ 578 455
Կայք՝       http://www.ktak.am

Ազգային վարկանշավորման համակարգ