ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայտարարություններ > Պաշտոնական

Հանրային քննարկում. Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

Ապրիլի 25, 2017
Պաշտոնական
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում: ՀՀ ԿԳՆ-ն «Հայկական կրթական միջավայր» ֆորումի «Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում» թեմայում (http://forum.armedu.am/showthread.php/1423) հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը…

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

Մարտի 13, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից  կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի…

Մրցույթ միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորելու համար

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն…

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* /15 կրթաթոշակային տեղ/:  Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք…

Մրցույթ՝ Բուլղարիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով* /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/: Ուսուցումը իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն  անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:  Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական…

Մրցույթ՝ Ռումինիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա*/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/  կրթություն ստանալու նպատակով*: Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: …

Մրցույթ՝ Լեհաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 6 կրթաթոշակային տեղ* /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա/: Ուսուցումն իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում…

Մրցույթ՝ Վրաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:  Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ուսուցումն իրականացվելու է անգլերեն լեզվով:  Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք…

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում  «Արաբերեն լեզու»,  «Իսլամագիտություն»,  «Լեզվաբանություն», «Հնագիտություն», «Ճարտարապետություն և շինարարություն»,  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Բժշկություն» մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթություն ստանալու նպատակով /25 կրթաթոշակային տեղ/: Ուսուցումը իրականացվելու է արաբերենով, ուստի…

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2017թ. փետրվարի 27-ից մարտի 9-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի…

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան…

ՀՀ ԿԳՆ-ն կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին: 7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին: Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական…

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

Փետրվարի 21, 2017
Պաշտոնական
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննությւոններին մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի…

Ի գիտություն դիմորդների

Փետրվարի 15, 2017
Պաշտոնական
Հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի քննությունների ժամանակացույցը: Դիմորդները քննության  օրերին կարող  են  ծանոթանալ կից նյութից:

«Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթաց

Փետրվարի 6, 2017
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է փետրվարի 15-ին: Դասընթացին մասնակցելու…

Մրցույթ՝ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

Հունվարի 31, 2017
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուսումնական տարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Քննությունները տեղի կունենա ս.թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում: Ռուսաստանի…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հունվարի 17, 2017
Պաշտոնական
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:  Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ.  N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող…

ՀՀ ԿԳՆ. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Հունվարի 16, 2017
Պաշտոնական
          2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 5 մեկամսյա ծրագրերով. Ա. Ուսուցում մանկապարտեզում Բ. Ուսուցում…

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՏՀՏ ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Դեկտեմբերի 15, 2016
Պաշտոնական
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, և՛ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ Բարձր…

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

Դեկտեմբերի 12, 2016
Պաշտոնական
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի…

Հաստատվել է 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Նոյեմբերի 23, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն. «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26  «Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28 «Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29 «Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին…

ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ կիրառության և կարիքի հետազոտություններ

Նոյեմբերի 15, 2016
Պաշտոնական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցներն իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ պետական բոլոր դպրոցներում՝ ուսուցիչների և տնօրենների շրջանում, որի նպատակն է եղել. ուսումնասիրել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը ուսուցիչների շրջանում գնահատել ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կարիքը: Հետազոտությունները տեղադրված…

Հաստատվել են ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը

Նոյեմբերի 4, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա  գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում…

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային տարբերակները

Նոյեմբերի 1, 2016
Պաշտոնական
Պատրաստ են Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային տարբերակները: Խնդրում ենք ուշադրություն դարձնել համակարգչի Office-ային տարբերակին: EMIS_SingleSchool_2016_2017.Access2003_EN Ծրագիրը նախատեսված է Office 2003 համար: EMIS_SingleSchool_2016_2017.Access2007_EN Ծրագիրը նախատեսված է Office 2007 համար: EMIS_SingleSchool_2016_2017.Access2010_EN Ծրագիրը նախատեսված…

Աշնանային արձակուրդ` հանրակրթական դպրոցներում

Հոկտեմբերի 13, 2016
Պաշտոնական
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: ՀՀ…

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

Հոկտեմբերի 4, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով (կցվում է) հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Համաձայն հրամանի` 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված սովորողների վերաբերյալ փաստացի տվյալները` ըստ մասնագիտությունների,…

Հանրային քննարկում. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ և ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ (նախագծեր)

Հոկտեմբերի 3, 2016
Պաշտոնական
«Հայկական կրթական միջավայր» ֆորումում հանրային քննարկման (http://forum.armedu.am/showthread.php/1283) են ներկայացվել  «Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ և ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ փաստաթղթերի նախագծերը: Աշխատանքային խումբը խնդրում է ֆորումի…

Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

Սեպտեմբերի 14, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի…

ԿԳ նախարարի շրջաբերականն արատավոր դրսևորումները բացառելու վերաբերյալ

Օգոստոսի 19, 2016
Պաշտոնական
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ հանրային դժգոհություն հարուցող երևույթները դպրոցներում բացառելու ուղղությամբ: Նախարարի շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Խնդրում եմ Ձեր հանձնարարականն ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր ուսումնական տարում…
Ազգային վարկանշավորման համակարգ