ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հայտարարություններ > Կազմակերպությունների

«Կառուցենք դիմակայուն համայնքներ» խորագրով ստեղծագործական մրցույթ

Նոյեմբերի 29, 2016
Կազմակերպությունների
«ՕքսԵՋեն» հիﬓադրամը, Օքսֆամ կազմակերպությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համատեղ հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ «Կառուցենք դիմակայուն համայնքներ» խորագրով: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ: Մրցույթի մանրամասները՝ անվանակարգերն ու խորագրերը, մասնակիցներին ներկայացվող պահանջներն ու պայմանները՝ կից հայտարարության մեջ:  

Թանգարանը ՔՈ ձեռքերում

Նոյեմբերի 29, 2016
Կազմակերպությունների
«Թանգարանը ՔՈ ձեռքերումը» կրթական, մասնագիտական կողմնորոշման ծրագիր է, որը իրականացվում է Ավ.Իսահակյանի երևանյան տուն-թանգարանում 8-12-րդ դասարանի աշակերտների համար: Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթանում են մեծանուն բանաստեղծի կյանքին, թանգարանի գործունեությանը և շփվում են առարկաների հետ ինչպես մասնագետներ: Ծրագրի շրջանակներում մասնակիցները ստանում են բացառիկ հնարավորություն դիտել, շոշափել, չափել և կազմել վկայագրեր թանգարանային առարկաների համար:…

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը 3-րդ անգամ կանցկացվի ՀՀ-ում

Նոյեմբերի 16, 2016
Կազմակերպությունների
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11) տեղի կունենա «Ծրագրավորման ժամ»՝ Hour of Code միջոցառումը: Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են…

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը հայտարարում է

Նոյեմբերի 16, 2016
Կազմակերպությունների
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը սկսում է 2016-2017 ուսումնական տարում նախատեսված վերապատրաստումների շարքը: 2016 թվականի նոյեմբերի 24-25-ին «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական ուսումնական հաստատությունների դասղեկների համար իրականացնում է երկօրյա վերապատրաստման դասընթաց` «Դասվարների և դասղեկների վերապատրաստում» թեմայով: Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները. դասղեկին  անհրաժեշտ…

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի

Նոյեմբերի 2, 2016
Կազմակերպությունների
ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի, որը տեղի է ունենալու Երևանի համայնքներում գտնվող դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև (դիտեք կից անիմացիոն տեսահոլովակը): Մրցույթը անց է կացվելու 2 փուլով. առաջին փուլի ավարտին (տևողությունը 1 ամիս) տրվելու է…

Հասարակական քվեարկություն. Տարվա թռչուն 2017

Հոկտեմբերի 26, 2016
Կազմակերպությունների
Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է ձեզ մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:  «Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը: Խնդրում…

Դասընթացի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 26, 2016
Կազմակերպությունների
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագիրը:  Ծրագրի շրջանակներում իրականացվելու է եռօրյա դասընթաց սույն թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Գյումրի քաղաքում: Դասընթացին հրավիրվում են մասնակցելու Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդ մանակավարժները, որոնք դասավանդում են «Հասարակագիտություն», «Իրավունք» և «Պատմություն»…

Կրթական ցուցահանդես. EducationUSA

Հոկտեմբերի 5, 2016
Կազմակերպությունների
EducationUSA Կրթական Ցուցահանդես 26-ը հոկտեմբերի, 2016թ., 16:30-19:00 «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոց, Երևան «Բոլ Ռում» դահլիճ Մուտքը` գրանցումը հաստատող տոմսով: EducationUSA Կրթական Ցուցահանդեսի հայտարարությունը կցվում է:

Թռչնադիտարկում 2016

Սեպտեմբերի 29, 2016
Կազմակերպությունների
Հայաստանի թռչունների պահպանման միությունը, BirdLife International-ի հետ միասին, հրավիրում է բոլոր թռչնասերներին և բնասերներին հոկտեմբերի 1-ին և 2-ին միանալու մեզ բացահայտելու թռչունների չուի զարմանահրաշ և բազմերանգ երևույթը: Միջոցառման մամլո հաղորդագրությունը կցվում է:

Վիքիդասընթաց մարզերի ուսուցիչների և երիտասարդ մասնագետների համար. 4-րդ փուլ

Սեպտեմբերի 19, 2016
Կազմակերպությունների
2016 թվականի նոյեմբերի 2-6-ը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Վիքիպեդիան և մյուս վիքի նախագծերը մարզերում զարգացնելու, տարածելու, գյուղական բնակավայրերի երիտասարդության մասնակցությունը վիքինախագծերին խրախուսելու նպատակով, տեղի երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար Աղվերանում կազմակերպում է թվով չորրորդ Վիքիպեդիայի դասընթացը։ Դասընթացի նպատակն է Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի երիտասարդությանը հասանելի դարձնել Վիքիպեդիային և մյուս վիքի…

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հայտարարությունը

Սեպտեմբերի 15, 2016
Կազմակերպությունների
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մշտապես անցկացվում են. ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ Ճանաչողական Վարպետի հեքիաթային աշխարհում (խաղ-էքսկուրսիա) Պատանի էքսկուրսավար (խաղ-էքսկուրսիա) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ «Մանկության թևերով» - ծրագրի միջոցով  երեխաները մտովի տեղափոխվում են Ավ. Իսահակյանի մանկության հեքիաթային աշխարհ և օրգանիկ նյութերով վերակերտում են Ղազարապատի մանրակերտը: 1-6-րդ դասարանի աշակերտների համար «Ի՞նչ է ասում առակը» - ինտերակտիվ…

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը

Սեպտեմբերի 15, 2016
Կազմակերպությունների
Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1250 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, մրցույթի անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր: Աշակերտների…

Մասնակցե՛ք ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող FLEX կրթաթոշակային ծրագրին

Սեպտեմբերի 7, 2016
Կազմակերպությունների
Ցանկանու՞մ եք մասնակցել մշակութային փոխանակման ծրագրի, ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքում և հաճախել ԱՄՆ ավագ դպրոց: Եթե այո, ապա մասնակցե՛ք ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող FLEX կրթաթոշակային ծրագրին: 2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝ • սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում • հաշմանդամություն…

Մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացների հրավեր

Սեպտեմբերի 6, 2016
Կազմակերպությունների
«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրավիրում է 13-18 տարեկան դպրոցականներին մասնակցելու մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացի: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ մասնակցելու լրագրության տեսական և գործնական պարապմունքների, տարբեր թեմատիկ քննարկումների, ֆիլմերի դիտումների ու քարոզարշավների: Խմբի անդամները ձեռք կբերեն բանավիճելու, շահերի պաշտպանության և առաջնորդության, ինչպես…
  • Աշխարհագրական խնդիրներ

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Նախկինում ոմանց համար շատ տարօրինակ էր «աշխարհագրական խնդիր» հասկացությունը: Հիմա բարեբախտաբար շատ ավելի լայնորեն են օգտագործում աշխարհագրական խնդիրները և դրանք շատ հետաքրքիր են ու բազմաբնույթ: Առաջարկում եմ մի քանի խնդիրներ՝…

  • «Բայի սահմանական եղանակի ժամանակաձևերը» թեմայի ամփոփման իմ փորձը

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ ֆորումին միանալու համար: Հուսով եմ, որ թեման կհետաքրքրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Ակնկալում եմ նրանց ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Շնորհակալություն

  • Միջառարկայական կապերը որպես գիտելիքների յուրացման արդյունավետության պայման:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս թեմայի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը որպես ուսուցման մատչելիության, գիտելիքների որակի բարձրացման անհրաժեշտ պայման: Դասապրոցեսի ընթացքում մենք՝ ուսուցիչներս երբեմն սովորողներին մատուցում ենք նեղ առարկայական գիտելիքներ, դասը ստացվում…

  • Գործնական աշխ. Ուսագոտու աշխատանք: Նախաբազկի ոսկորների գործառույթը: Դաստակի շարժում:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է բացահայտել ուսագոտու գործառույթը ձեռքի շարժման ընթացքում,ինչպես նաև նախաբազկի ոսկորների դերը դաստակի շարժման ընթացքում (բանալիի շարժում): Այն կարող եք…

  • Գործնական աշխատանք. Ստատիկ և դինամիկ աշխատանքի հոգնածություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է պարզել,թե որ աշխատանքն է ավելի հոգնացուցիչ , բացատրել պատճառները: Այն կարող եք նայել հետևյալ հղումով՝

  • Գործնական աշխատանք. Մարդու և գորտի արյան համեմատություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքի նպատակն է, պարզել թե ինչով է տարբերվում մարդու արյան էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտներից, ինչ առավելություն ունեն մարդու էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտների համեմատ: Այս գործնական աշխատանքը կարող եք դիտել հետևյալ…

  • Աշխարհագրության ուսուցման ձևեր

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա- մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են…

  • Յուրի Օգաննիսյան

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում: Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի (Յուրի Հովհաննիսյան) պատվին: Յուրի Ցոլակի…

  • Великие писатели

    Թեմայի հեղինակ՝ Liana Avagyan

    Предлагаю на рассмотрение сведения о жизни великого русского писателя Александра Сергеевича Пушкина

  • Դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար

    Թեմայի հեղինակ՝ Ameli

    Օգտակար դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար Հարգելի ուսուցիչներ, ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման հարթակում պատրաստվում եմ վարել դասընթաց "Geogebra-ն որպես մաթեմատիկայի ուսուցման և ուսումնասիրման գործիք" թեմայով: Սիրով Ձեզ հրավիրում եմ մասնակցել դասընթացին: Դասընթացը…

Ազգային վարկանշավորման համակարգ