ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացնում է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» խորագրով ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպվեց «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթ:
Ծրագրի նպատակը.
նպաստել դեռահասների շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը:
Պաստառներում տեղ էին գտել պատկերներ, կարգախոսեր, տարբեր նկարներից կազմված խճանկարներ, ձեռքի աշխատանքներ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Ռազմամարզական դաստիարակության ամրապնդմանն էր ուղղված «Դիպուկ հրաձիգ» խորագիրը կրող հանրապետական մրցաշարը, որին մեր դպրոցի շնորհալի հրաձիգները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ տարածաշրջանում և մարզային փուլերում զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը: Կոտայքի մարզում առաջինը լինելու հանգամանքը մեծ խանդավառություն առաջացրեց դպրոցում: Մրցաշարում հաղթական հաջողությունների արժանացանք՝ շնորհիվ զինղեկ Է.Կարապետյանի արհեստավարժ աշխատելաոճի և մեր սաների հմտությունների: Մրցաշարի հանրապետական փուլում դպրոցի թիմը զբաղեցրեց 6-րդ տեղը՝ 6-րդը հանրապետության 1400 դպրոցներից:
Փառք ու պատիվ Ձեզ…
Անկախության արժևորմանը յուրօրինակ գնահատական տվեցին մեր դպրոցի սաները սեպտեմբերի 27-ին հումանիտար առարկաների մեթոդական միավորման նախաձեռնությամբ դպրոցում անցկացված զրույց-դասախոսության /«Ժամ իմաստասիրաց»/ շրջանակներում,որը վարում էր Երևանի պետական համալսարանի դասախոս Սարգիս Մխիթարյանը:
Անկախությունը գերագույն պարգև է, որը հեշտ չէ վաստակել,իսկ վաստակելու դեպքում այն պետք է պահել: Դժվար է այդ ուղին.դա է պատճառը, որ այն արժևորելու համար մեր հայացքը ուղղեցինք մեր պատմության այն հիշարժան էջին,երբ հայ մարդը զրկված էր պետականությունից,հոգևոր հովանավորությունից… Դեպի «Հայոց պատմություն» …Դեպի Խորենացի:Դասախոսության թեման Խորենացու «Հայոց պատմությունն» էր:
Հումանիտար հոսքերի սաները լուսավորվեցին հետաքրքիր ու ինքնատիպ զրույցով,բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Կարծում ենք, նման միջոցառումները կլինեն շարունակական:
Հումանիտար առարկաների մ/մ
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:
Նախագահ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի և միջոցառմանը հրավիրված «Այբ»-ի բարերարների ու այլ հյուրերի հետ շրջել է յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, մասնաշենքի տեխնիկական հագեցվածությանը:
«Այբ» դպրոցի 4200 քմ. տարածքով նոր մասնաշենքը նախատեսված է 180 աշակերտի համար և հագեցած է ուսումնառության և երեխաների ստեղծագործ ներուժի լավագույնս բացահայտման նպատակով հիմնված բազմաթիվ լաբորատորիաներով, արվեստի ստուդիաներով ու առողջ ապրելակերպը խրախուսող սպորտդահլիճով:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024