ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ես ու բնության իմ անկյունը» կրթական արշավ/մրցույթ

Մայիսի 10, 2017

Մրցույթի նկարագրությունը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են «Ես ու բնության իմ անկյունը» թեմայով կրթական արշավ

Արշավի նպատակն է նպաստել երիտասարդների էկոկրթությանն ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Բնապահպանական նպատակները հստակորեն արտացոլված են ՄԱԿ-ի անդամ պետությունների ընդունած «Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթղթում, որը ներառում է կայուն զարգացման 17 գլոբալ նպատակներ, այդ թվում՝ շրջակա միջավայրին վերաբերող։ Պետությունները հանձն են առել այդ նպատակներն իրագործել մինչև 2030 թվականը, որպեսզի ունենանք ավելի լավ աշխարհ և ավելի ապահով մոլորակ։ Այդ գործում չափազանց կարևոր է իրազեկ ու գիտակից քաղաքացիների ձևավորումը, որոնք իրենց ակտիվ կեցվածքով ու գործունեությամբ կարող են օժանդակել այն ապագայի կերտմանը, որն ուզում ենք: Արշավը, մասնավորապես, նպատակ ունի մասնակիցներին իրազեկել Հայաստանի մի շարք վտանգված կենդանատեսակների՝ Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի և նրանց ապրելավայրի պահպանության կարևորության մասին: 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Արշավի առաջին փուլում իրականացվելու է «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես: Լուսանկարում պետք է պատկերված լինի հայտ ներկայացնող մասնակիցը՝ բնության իր սիրելի անկյունի ֆոնին։ Լուսանկարը կարող է լինել «սելֆի», կամ մասնակցին կարող է նկարել որևէ երկրորդ անձ:

Մրցույթի կանոնները
1. Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և Հայաստանի հարավային մարզերի (Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք. այս տարածքներում են Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի ապրելավայրերը) 12-16 տարեկան դպրոցականներ: 
2. Լուսանկարները կարող են արվել հասանելի ցանկացած սարքավորմամբ (սմարթֆոն, թաբլետ, ֆոտոխցիկ և այլն)՝ պայմանով, որ նկարների որակը (պատկերի հստակությունը և չափը) բավարար լինեն A3 ձևաչափի թղթի վրա տպագրության համար (ցանկալի է, որ պատկերի հստակությունը՝ ռեզոլյուցիան, լինի առնազն 150 dpi, իսկ ֆայլի չափը՝ ոչ պակաս, քան 500 KB)։ Ֆայլի պետք է լինի jpeg ձևաչափով:
3. Յուրաքանչյուր մասնակցի ֆայլը պետք է կրի մասնակցի անուն-ազգանունը։
4. Ներկայացված/ուղարկված լուսանկարները չեն ընդունվի, եթե կցված չլինի լրացված հայտը՝ պահանջվող բոլոր տվյալներով (տե՛ս վերջում)։

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 26-ը media_am@wwfcaucasus.org էլ. փոստի հասցեին ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված կլինի մրցույթի մասնակիցը և բնության՝ իր համայնքում կամ հարակից տարածքում գտնվող իր ամենասիրելի անկյունը:

Ընտրված մասնակիցների լուսանկարները կցուցադրվեն ս.թ. հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Լուսանկարների ընտրությունը կատարվելու է տարբեր բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով մասնակիցների ստեղծագործական միտքը և յուրօրինակ մոտեցումը: Լավագույն լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով: 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Նախատեսվում է, որ ընտրված մասնակիցներն արշավի հաջորդ փուլում կմշակեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ: 

Լավագույն առաջարկների հեղինակները կմասնակցեն աշնանը կայանալիք բնապահպանական դաշտային ճամբարին:
—————————————————
«Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի մասնակցության հայտ

1․ Մասնակցի անունը, ազգանունը, տարիքը

2. Կոնտակտային հեռախոսահամար

3. Էլ․ փոստի հասցե

4․ Մարզը, քաղաքը/գյուղը

5․ Դպրոցը, դասարանը

6․ Լուսանկարի բնութագիրը (համառոտ նկարագրել բնության ընտրված անկյունը և բացատրել, թե ինչու է ընտրվել այն):

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…