ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կազմակերպվում է «Ուսուցչական Վիքիշաբաթ» դասընթացը՝ մարզերի ուսուցիչների համար

Մայիսի 18, 2017

Վիքիմեդիա Հայաստանը հունիսի 6-11-ը կազմակերպում է թվով հինգերորդ Ուսուցչական Վիքիշաբաթը։

Վիքիշաբաթը կոչված է Հայաստանի մարզերի ուսուցիչներին ծանոթացնել Վիքի տեխնոլոգիաների միջոցով ուսուցիչների աշխատանքի կատարելագործման եղանակներին և նրանց օգնությամբ դասավանդման բնագավառում առաջատար երկրների նորարական փորձը տարածել Հայաստանի և Արցախի դպրոցներում։

Ուսուցչական վիքիշաբաթը մեկ հարկի տակ միավորում է 50-60 ուսուցիչ, որոնք ցանկություն ունեն և պատրաստ են Վիքիմեդիա նորարարական մոտեցումները դարձնել թե իրենց մասնագիտական կատարելագործման և թե դասավանդման առօրյա։

Վիքիշաբաթի ընթացքում դուք կծանոթանաք Վիքիպեդիայի և Վիքիմեդիա մյուս նախագծերի գաղափարախոսությանը, կսովորեք Վիքիպեդիայում որակյալ նյութեր ստեղծել։ Կծանոթանաք Վիքիպեդիան կրթության բնագավառում օգտագործելման տարբեր երկրների նորարական ձեռքբերումներին և իհարկե Վիքիմեդիա Հայաստանի վիքիակումբներ նախագծին։ Հուսով ենք դասընթացը մեծ լիցք կհաղորդի ձեր մասնագիտական շարունակական կատարելագործմանը և կխթանի սեփական նոր մոտեցումներ դասարան ներմուծելուն։

Սիրով հրավիրում ենք մասնակցության հայտ ներկայացնել Հայաստանի մարզային դպրոցների ուսուցիչներին, ուսանողներին և այլ մասնագետներին:

Շտապեք գրանցվել․ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScIueKTe8cO6NtyKsmP-dDzRCa5ER-ItkznUPorVsXpZLKD3A/viewform?c=0&w=1

Նյութի աղբյուրը. Հայտը լրացնել այստեղ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…