ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացների հրավեր

Սեպտեմբերի 06, 2016

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրավիրում է 13-18 տարեկան դպրոցականներին մասնակցելու մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացի:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ մասնակցելու լրագրության տեսական և գործնական պարապմունքների, տարբեր թեմատիկ քննարկումների, ֆիլմերի դիտումների ու քարոզարշավների: Խմբի անդամները ձեռք կբերեն բանավիճելու, շահերի պաշտպանության և առաջնորդության, ինչպես նաև սոցիալական մեդիայի օգտագործման հմտություններ, ինչպես նաև խոսքի ազատության և այլ իրավունքների մասին գիտելիքներ:

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը դասընթացին:

Մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կօգտագործեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի և կայքի ստեղծման համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Դասընթացը անվճար է, տևողությունը` 5 ամիս, անցկացման վայրը` «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ (Երևան, Կորյունի 19ա, 2-րդ հարկ):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտը՝ http://bit.ly/2cDtmnU մինչև 15.09.2016 թ.:

Խումբը կընտրվի մրցութային կարգով` դիմումների հիման վրա: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098885766 հեռախոսահամարով` Մարիամ Սարիբեկյանին:

Նախաձեռնությունն իրականացվում է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և «Բաց հասարակության հիմնադրամների» կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:
Ծրագիրն Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն:

Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ: Վրաստանում ծրագրի համակարգող` «Յունիոն Բերիլլուս» ՀԿ, գործընկերներ` «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ներ

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…