ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Կկայանա «ՈԶՆԻ 2017» մրցույթի մրցանակաբաշխությունը

Հունիսի 05, 2017

Մամուլի հաղորդագրություն

Ս/թ հունիսի 6-ին,  ժամը 13:00-ին  Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային  համալիրում  տեղի կունենա  «Ոզնի»  ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մրցույթի նպատակն է

  • բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորորարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները
  • ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:

Այս տարի մրցույթին մասնակցեցին 6-10-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում  գործող ռոբոտաշինության խմբակներից: Մրցույթի արդյունքում 31 աշակերտ կստանան պատվոգրեր և մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցներին կտրվեն վկայագրեր:

«Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթն իր ձևաչափով միակն է և խթանում է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը: «Ոզնի»-ն ստեղծվել է 2010թ.-ին: Այս ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում:

Հարգանքներով՝   Ռուզան Նիկոյան
                            Մարիաննա Թովմասյան

«Ոզնի» համակարգչային մրցույթի հիմնադիր-հեղինակներ       

Ազգային վարկանշավորման համակարգ