ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի ամառային դպրոցի ընդունելությունը

Հունիսի 14, 2017

Ամառային դպրոցի ծրագրի շրջանակներում ընտրված ավագ դպրոցի աշակերտներին մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների վերհանմանն ուղղված համակարգված ծրագրով կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ հանդիպումներն ու շփումները աշակերտներին հնարավորություն կտան բարձրացնել իրենց իրավագիտակցության մակարդակը և զարգացնել աշխարհայացքը:

Այս ամենից բացի, մասնակիցների համար կազմակերպվելու են ուսուցողական այցեր տարբեր պետական հաստատություններ, առաջատար հայկական և միջազգային կազմակերպություններ, հանդիպումներ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական և քաղաքական հայտնի գործիչների, ճանաչված մտավորականների և արվեստագետների հետ:

Կրթական ծրագրի ավարտին շրջանավարտները կստանան հավաստագրեր՝ «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի կողմից, ինչպես նաև կստեղծվի դպրոցի շրջանավարտների միություն, որտեղ շրջանավարտները հնարավորություն կունենան ներգրավվել «Զարթոնք» կենտրոնի հետագա ծրագրերում՝ թե՛ ՀՀ-ում և թե՛ ԱՄՆ-ում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի 25 աշակերտների համար
- մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցների միջոցով
- ծրագիրը տևելու է 40 օր
- շաբաթական 3 անգամ, 3-ական ժամով
- «Զարթոնք» կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 20)
- աշխատանքային լեզուն հայերենն է
- ճաշի ընդմիջումներ՝ նախատեսված բոլոր աշակերտների համար
- ուսուցողական այցերը մասնակիցների համար կրում են պարտադիր բնույթ
- ավելի քան 10% բացակայությունների դեպքում մասկանիցները կստանան ազատ ունկնդրի կարգավիճակ և կզրկվեն ավարտական հավաստագիր ստանալու հնարավորությունից

Բարեգործական ներդրումների շնորհիվ կրթական կենտրոնի մասնակցության վարձի գումարը ամբողջությամբ արդեն վճարված է բոլոր աշակերտների համար:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 23-ը: Այդ ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն ընդունվի:

«Զարթոնք» քաղաքացիական կրթության ամառային դպրոցի ընդունելության հայտադիմումները պետք է լրացնել https://docs.google.com/forms/d/1F2uajHJqvbqWWyDRkLx_eLxRW6tqyv_71wOV9jgahEc/viewform?edit_requested=true էջում:

 

Նյութի աղբյուրը. «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…