ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ուսուցիչների թափուր աշխատատեղեր «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում

Հուլիսի 18, 2017

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ  դասվարի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի  ուսուցիչների թափուր աշխատատեղերի համար։                                    

Մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր բավարարում են հետևյալ պահանջներին`

  • ունեն համապատասխան բարձրագույն կրթություն
  • դպրոցում աշխատելու մինիմում 3 տարվա մանկավարժական ստաժ
  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
  • առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
  • թիմով աշխատելու և համագործակցելու կարողություն
  • ստեղծագործական մոտեցում աշխատանքում
  • մշտապես կատարելագործվելու  ձգտում և  նորարարական գաղափարները ընդունելու պատրաստակամություն:

Դիմել կարող եք՝  ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով poqish@yahoo.com էլ․ հասցեին։

Հարցերի համար զանգահարել (060) 44 25 45, (055) 58 98 62 հեռախոսահամարներով:

Հայտերն ընդունվում են մինչև 2017թ օգոստոսի 15-ը ներառյալ։

Ազգային վարկանշավորման համակարգ