ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնակցե՛ք ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող FLEX կրթաթոշակային ծրագրին

Սեպտեմբերի 07, 2016

Ցանկանու՞մ եք մասնակցել մշակութային փոխանակման ծրագրի, ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքում և հաճախել ԱՄՆ ավագ դպրոց: Եթե այո, ապա մասնակցե՛ք ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող FLEX կրթաթոշակային ծրագրին:

2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում
• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և անգլերենի իմացություն,
• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
• ծնվել են 1999թ. փետրվարի 15-ից մինչև 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել,
• Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և բավարարում ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:

Քննություններն անց են կացվում Հայաստանի հետևյալ մարզերում՝
Սեպտեմբերի 15, 11:00, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13
Սեպտեմբերի 15, 15:00, Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց
Սեպտեմբերի 16, 11:00, Գավառ, Գավառի ավագ դպրոց, Թումանյան փ. 11
Սեպտեմբերի 16, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս
Սեպտեմբերի 19, 11:00, Արմավիր, Հացիկի թիվ 2 միջնակարգ դպրոց
Սեպտեմբերի 20, 11:00, Իջևան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1
Սեպտեմբերի 20, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61
Սեպտեմբերի 21, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետ. համալսարան, Տիգրան Մեծի 36
Սեպտեմբերի 22, 11:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1
Սեպտեմբերի 23, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրների գրասենյակ,Ամիրյան փ. 4/7
Սեպտեմբերի 26, 11:00, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1
Սեպտեմբերի 26, 15:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93
Սեպտեմբերի 27, 11:00, Ջերմուկ, Ջերմուկի ավագ դպրոց, Ձախ ափ
Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8
Սեպտեմբերի 28, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32
Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1
Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ
Հոկտեմբերի 2, Երևան և հարակից մարզեր, 10:00- Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, բանասիրականի մասնաշենք, Ալեք Մանուկյան 13

ԲՈԼՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
• ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը)
• 1 հատ 3×4 չափսի լուսանկար
• գրիչ

Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
Ամիրյան փողոց 4/7
Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45

application/pdf
aaa
  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…