ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթաց

Հոկտեմբերի 09, 2017

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» հերթական hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը:

Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 18-ին: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 11-ը լրացնել կցված հայտը և ուղարկել ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանի marieta@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

Ազգային վարկանշավորման համակարգ