ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Վեցերորդ Վիքիդասընթացը մարզերի ուսուցիչների համար

Հոկտեմբերի 11, 2017

Վիքիմեդիա Հայաստանը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը Աղվերանում կազմակերպում է թվով վեցերորդ վիքիդասընթացը մարզերի ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքի նախագծերի օգնությամբ։

Դասընթացին կարող է մասնակցել Հայաստանի մարզային դպրոցների ուսուցիչներ, որոշ դեպքերում նաև ուսանողներ և այլ մասնագետներ, ովքեր տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները։ Փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։

«Վիքիդասընթացի» գրանցման հայտ

Նյութի աղբյուրը. «Վիքիդասընթացի» գրանցման հայտ

Ազգային վարկանշավորման համակարգ