ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հայտարարությունը

Սեպտեմբերի 15, 2016

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մշտապես անցկացվում են.

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Ճանաչողական
Վարպետի հեքիաթային աշխարհում (խաղ-էքսկուրսիա)
Պատանի էքսկուրսավար (խաղ-էքսկուրսիա)

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

«Մանկության թևերով» - ծրագրի միջոցով  երեխաները մտովի տեղափոխվում են Ավ. Իսահակյանի մանկության հեքիաթային աշխարհ և օրգանիկ նյութերով վերակերտում են Ղազարապատի մանրակերտը:
1-6-րդ դասարանի աշակերտների համար

«Ի՞նչ է ասում առակը» - ինտերակտիվ միջավայրում երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստություններին, սովորում են, թե ինչ է «պատմում» առակը: Խաղերի և  երեխաների ստեղծած մուլտֆիլմերի օգնությամբ ծանոթանում, քննարկում են Իսահակյանի առակները և կազմում են գիրք:
6-րդ դասարանի աշակերտների համար

«Արևի մոտ» - երեխաները ընթերցում և քննարկում են Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը,  իրենց երևակայությամբ ստեղծում են հեքիաթի հերոսի համար ցանկալի միջավայր:
4-րդ դասարանի աշակերտների համար

«Աշխարհում ամենալավն իմ տունն է» - Երեխաները մասնագետի օգնությամբ կարդում են Իսահակյանի «Երջանիկ խրճիթը»  ստեղծագործությունը և թեմատիկ դեկորների օգնությամբ ինքնուրույն բեմադրում այն:
6-րդ դասարանի աշակերտների համար

«Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» - Երեխաները Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց են կատարում հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում և հատուկ պատրաստված դետալների օգնությամբ  վերակերտում են Անիի Մայր տաճարի մանրակերտը:
12-րդ դասարանի աշակերտների համար

Պայմաններին նախապես ծանոթանալու, ինչպես նաև Էքսկուրսիաներին և ծրագրերին մասնակցությունը գրանցելու համար կարելի է դիմել.

             Հեռ.` (37410) 56 24 24, (37410) 58 73 80
             Էլ. փոստ` isahakyan_musee@mail.ru

Հասցե` Ք. Երևան, Զարոբյան 20

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…