ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի

Նոյեմբերի 02, 2016

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի, որը տեղի է ունենալու Երևանի համայնքներում գտնվող դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև (դիտեք կից անիմացիոն տեսահոլովակը): Մրցույթը անց է կացվելու 2 փուլով. առաջին փուլի ավարտին (տևողությունը 1 ամիս) տրվելու է ստուգիչ թեստ` որոշելու համար 2-րդ փուլի մասնակիցներին: Նույնը և 2-րդ փուլում՝ (տևողությունը 15-20 օր). ավարտին տրվելու է թեստ և ամենաբարձր միավորներ հավաքած դասարանը կդառնա հաղթող: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Մրցանակն է` 40 պլաշետ և հաղթող ուսուցիչներնին` համակարգիչներ: Մրցույթի մասնկացության համար անհրաժեշտ է մինչև 01.11.2016թ, ժամը 18:00 ներկայացնել մասնակցության հայտ գրավոր տեսքով՝ ԻմԴպրոցի էլեկտրոնային հասցեին` info@imdproc.am: Մրցույթի մասնակցության պայմանները հետևյալն են`

  • Քայլ 1` գրանցվել մրցույթին մինչև 01.11.2016թ, ժամը 18:00,
  • Քայլ 2` յուրաքանչյուր դպրոց պետք է մասնակցի առնվազն մեկ 5-րդ և 6-րդ դասարանով և յուրաքանչյուր դասարանում առնվազն 25 աշակերտ,
  • Քայլ 3` տեղեկացնել ծնողներին այս մրցույթի հնարավորության և պայմանների մասին,
  • Քայլ 4` անհրաժեշտության պարագայում հրավիրել ԻմԴպրոց թիմին ներկայացնելու ծնողներին 01.11.2016 - 05.11.2016 ժամանակահատվածում,
  • Քայլ 5` մասնակցող և կոորդինացնող ուսուցիչների կոնտակների տրամադրում` 01.11.2016 - 05.11.2016 ժամանակահատվածում վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու համար մինչև աշնանային արձակուրդների ավարտը,
  • Քայլ 6` Իմ+ մրցույթի բաժանորդագրության ձեռքբերում ծնողների կողմից` 2500 դրամ արժողությամբ, մրցույթի մասնկացող յուրաքանչյուր երեխայի համար: Ընդհանուր գումարի փոխանցում կամ բանկային, կամ ARCA համակարգի միջոցով,
  • Քայլ 7` Մրցութին մասնակից երեխաների անունների տրամադրում:

Հաղթող դասարանները կհամալրվեն ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ, իսկ հաղթող ուսուցիչը կստանա ՀԱՄԱԿԱՐԳԻՉ: Ընդհանուր պլանշետների թիվը այն պարագայում, երբ տվյալ դպրոցի և 5-րդ դասարանը հաղթի, և 6-րդ, կլինի 40-ը: Յուրաքնչյուր հաղթող դասարանին տրվելու է 20 պլանշետ:

http://www.imdproc.am/news/2016/10-2016-i-norutyunner/imdproc-mrcuyt-dprocneri-mijev

  • Աշխարհագրական խնդիրներ

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Նախկինում ոմանց համար շատ տարօրինակ էր «աշխարհագրական խնդիր» հասկացությունը: Հիմա բարեբախտաբար շատ ավելի լայնորեն են օգտագործում աշխարհագրական խնդիրները և դրանք շատ հետաքրքիր են ու բազմաբնույթ: Առաջարկում եմ մի քանի խնդիրներ՝…

  • «Բայի սահմանական եղանակի ժամանակաձևերը» թեմայի ամփոփման իմ փորձը

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ ֆորումին միանալու համար: Հուսով եմ, որ թեման կհետաքրքրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Ակնկալում եմ նրանց ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Շնորհակալություն

  • Միջառարկայական կապերը որպես գիտելիքների յուրացման արդյունավետության պայման:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս թեմայի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը որպես ուսուցման մատչելիության, գիտելիքների որակի բարձրացման անհրաժեշտ պայման: Դասապրոցեսի ընթացքում մենք՝ ուսուցիչներս երբեմն սովորողներին մատուցում ենք նեղ առարկայական գիտելիքներ, դասը ստացվում…

  • Գործնական աշխ. Ուսագոտու աշխատանք: Նախաբազկի ոսկորների գործառույթը: Դաստակի շարժում:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է բացահայտել ուսագոտու գործառույթը ձեռքի շարժման ընթացքում,ինչպես նաև նախաբազկի ոսկորների դերը դաստակի շարժման ընթացքում (բանալիի շարժում): Այն կարող եք…

  • Գործնական աշխատանք. Ստատիկ և դինամիկ աշխատանքի հոգնածություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է պարզել,թե որ աշխատանքն է ավելի հոգնացուցիչ , բացատրել պատճառները: Այն կարող եք նայել հետևյալ հղումով՝

  • Գործնական աշխատանք. Մարդու և գորտի արյան համեմատություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքի նպատակն է, պարզել թե ինչով է տարբերվում մարդու արյան էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտներից, ինչ առավելություն ունեն մարդու էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտների համեմատ: Այս գործնական աշխատանքը կարող եք դիտել հետևյալ…

  • Աշխարհագրության ուսուցման ձևեր

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա- մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են…

  • Յուրի Օգաննիսյան

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում: Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի (Յուրի Հովհաննիսյան) պատվին: Յուրի Ցոլակի…

  • Великие писатели

    Թեմայի հեղինակ՝ Liana Avagyan

    Предлагаю на рассмотрение сведения о жизни великого русского писателя Александра Сергеевича Пушкина

  • Դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար

    Թեմայի հեղինակ՝ Ameli

    Օգտակար դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար Հարգելի ուսուցիչներ, ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման հարթակում պատրաստվում եմ վարել դասընթաց "Geogebra-ն որպես մաթեմատիկայի ուսուցման և ուսումնասիրման գործիք" թեմայով: Սիրով Ձեզ հրավիրում եմ մասնակցել դասընթացին: Դասընթացը…

Ազգային վարկանշավորման համակարգ