ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություն

Նոյեմբերի 28, 2016

Հարգելի գործընկերներ,

Հայտնում ենք ձեզ, որ 2016թ. նոյեմբերի 29-ին ժ.16.00-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում (հասցե. Աբովյան 13) տեղի կունենա «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Ցուցահանդեսը կազմակերպվելու է նշված մրցույթ-փառատոնի ընտրության առաջին փուլի արդյունքներով և բաց կլինի մինչև հունվար ամսվա կեսը:

Այս տարի մրցույթ-փառատոնին ներկայացվել էր Հայաստանից, ԼՂՀ-ից և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ, Նիդեռլանդներ, Իսպանիա, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրաք, Իրան, Լիբանան) 10 երկրներից 107 հաստատության շուրջ 1100 աշխատանք, որից ցուցահադեսին ներկայացված կլինի շուրջ 180-ը:

Առկա ցուցահանդեսի հետ միաժամանակ կգործի հեռավար ցուցահանդես Facebook սոցիալական ցանցում:

Ցուցադրության ավարտից հետո մրցույթ-փառատոնի հանձնաժողովը կհայտարարի միջոցառման հաղթողներին՝ Սփյուռքից և Հայաստան ու Արցախից: Ավանդույթի համաձայն՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակը կստանա նաև Facebook-յան քվեարկության արդյունքում առավելագույն թվով «Like»-եր հավաքած աշխատանքի հեղինակը:

Սիրով հրավիրում ենք ձեզ միջոցառման բացմանը և ցուցահանդեսին:

Facebook-ում նկարները տեսնելու համար էլեկտրոնային հասցեն կփոխանցենք լրացուցիչ:

 

Հարգանքով, 

ՀՀ ԿԳՆ, Սփյուռքի հետ կապերի բաժնի աշխատակազմ

0010,Yerevan, Main Avenue, Governmental House 3,tel: +374 10 85-13-91 fax: +374 10 25-52-07 web: www.edu.am, www.armedu.am

Ազգային վարկանշավորման համակարգ