ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՆ. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Հունվարի 16, 2017

          2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 5 մեկամսյա ծրագրերով.

Ա. Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցում մեկօրյա դպրոցում
Գ. Տարրական ուսուցում
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Ե. Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր:

Գործող ուսուցիչների համար մասնակցության սահմանափակումներ չկան:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների  կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի մեկնարկային օրը` հուլիսի 3-ը:

 

          Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.

02 հուլիսի`                      հյուրատուն մուտքի և տեղավորման օր
03 հուլիսի`                      ծրագրի բացում
28 հուլիսի՝                      ծրագրի փակում
29 հուլիսի`                      հյուրատնից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Այս պարագայում՝ մասնակիցների համար կսահմանվեն հյուրատանը մնալու զեղչված գներ: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-4 հոգու համար:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 29-ը ներառյալ ՀՀ  կրթության և գիտության նախարարություն ներկայացնել. Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է):

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով հայտն ստանալուց մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում:

Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.

Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-73-43
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am     

Առդիր` մասնակցության հայտաձև /1 էջ/:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…