ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադա և Հայոց եկեղեցու պատմության մրցույթ (ՀՀ և ԼՂՀ դպրոցականների համար)

Հունվարի 31, 2017

          Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականի օգոստոսի 4-10-ը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական    8-րդ համահայկական օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը:

Օլիմպիադային մասնակցում են 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի դպրոցականներ: Սույն հայտարարությունը սահմանում է դիմելու պայմանները Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների համար:

Օլիմպիադայի նպատակն է` խթանել և խրախուսել հայագիտական ոլորտներում պատանիների գիտելիքները, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ նրանց դրսևորել իրենց իմացությունը և ստեղծագործական կարողությունները, ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ, ինչպես նաև անդրադառնալ Հայոց ցեղասպանության խնդիրներին՝ պահանջատիրական դիրքերից:

Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայ գրականությունից, հայոց պատմությունից, հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից:

Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձնաբար` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ՝ Հայոց եկեղեցու պատմության հարցաշարի հիման վրա:

Հայոց լեզվի,  գրականության  և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, հայկական երգի մրցույթներ և վիկտորինա, որոնցից առնվազն մեկին մասնակցությունը պարտադիր է: Այս մրցույթներում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ ԿԳՆ պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:

Մասնակիցների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների  կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները:

Մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել դպրոցի տնօրինության կամ անձամբ` աշակերտի կողմից:

Մասնակցության հայտերը պետք է լրացվեն և փոխանցվեն hamahaykakan.olimpiada@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2017 թվականի մայիսի 21-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտերի հիման վրա և Skype-ով անձնական զրույցի արդյունքում: Նախնական ընտրության մասին աշակերտները կտեղեկացվեն մինչև հունիսի 10-ը: Մասնակցության վերջնական հաստատումները դիմորդները ստանան մինչև հունիսի 26-ը ներառյալ:

Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական  www.edu.am կայքէջում՝ «Սփյուռք» բաժնում և www.armedu.am «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝ «Հայտարարություններ» բաժնի «Սփյուռք» ենթաբաժնում:

Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

հեռ.   +374 10 58-13-91

ֆաքս. +374 10 52-73-43

FB: «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Էլ.փոստ.      hamahaykakan.olimpiada@gmail.com,  info@edu.am

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…