ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադա և Հայոց եկեղեցու պատմության մրցույթ (Սփյուռքի դպրոցականների համար)

Հունվարի 31, 2017

          Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականի օգոստոսի 4-10-ը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական    8-րդ համահայկական օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը:

          Օլիմպիադայի նպատակն է` խթանել և խրախուսել հայագիտական ոլորտներում պատանիների գիտելիքները, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ նրանց դրսևորելու իրենց իմացությունը և ստեղծագործական կարողությունները, ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

          Օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան դպրոցականներ, որոնք անհրաժեշտ իմացություն ունեն:

          Մասնակիցները կարող են լինել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` մեկօրյա/ սաները:

Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայ գրականությունից, հայոց պատմությունից, հայ մշակույթի պատմությունից, ինչպես նաև հայոց լեզվով (արևելահայերեն կամ արևմտահայերեն) գրավոր շարադրելու կարողություն: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերեն է: Օլիմպիադային չեն կարող մասնակցել հայերեն լեզվին չտիրապետող պատանիներ:

Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:

Թե՛ ամենօրյա և թե՛ մեկօրյա դպրոցների սաների օլիմպիադան նախատեսում է մասնակցություն հայ գրականության և պատմության մրցույթներում: Այն անցնելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Սակայն մրցույթների անցկացման կանոնակարգը և գիտելիքին ներկայացվող պահանջները այս անգամ տարանջատված են ամենօրյա և մեկօրյա դպրոցների սաների համար:

Անցկացման բոլոր մանրամասները ներկայացված են Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագրում (կցվում է):

Հայ եկեղեցու պատմության մրցույթը անցկացվելու է անկախ օլիմպիական մրցույթներից. դրա հարցաշարը կարող է տրամադրվել պատանիների համար նախընտրելի լեզվով: Ռուսերենի և անգլերենի թարգմանությունը ստանձնում են օլիմպիադայի կազմակերպիչները: Այլ լեզուների թարգմանությունն ապահովում են պատվիրակության ղեկավարները կամ ուղեկցողները:

          Հայագիտական 8-րդ օլիմպիադայի  հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի՝ համապատասխանաբար 2, 4 և 6 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական մրցանակներ: ՀԱԵ-ի պատմության հաղթողները պարգևատրվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից`1-ին, 2-րդ և 3-րդ կարգի՝ համապատասխանաբար 2, 4 և 6 դիպլոմներով և մրցանակներով:

          Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ավանդական դարձած ասմունքի, հայկական երգի մրցույթներ և վիկտորինա, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:

          Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:

          Հնարավորության դեպքում ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/  ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը կարգավորելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկից/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող: Պատվիրակության /խմբի/  ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:

          Ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:

          Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների,  ղեկավարների և ուղեկցողների  կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում են Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

          Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2017 թվականի հուլիսի 2-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 23-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:

          Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սահմանափակությունը՝ հայտերն ստանալուց և մասնակիցների թիվը ամփոփելուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարող է բանակցային հիմքի վրա յուրաքանչյուր դիմած պատվիրակության համար լրացուցիչ սահմանել հնարավոր առավելագույն թվակազմ:

            Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական  www.edu.am կայքէջում՝ «Սփյուռք» բաժնում և www.armedu.am «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝ «Հայտարարություններ» բաժնի «Սփյուռք» ենթաբաժնում:

Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

հեռ. +374 10 58-13-91

ֆ‎աքս. +374 10 52-73-43

Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@edu.am

Կայքէջ.  www.edu.am

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…