ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

ՀՀ ԿԳՆ-ն կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին

Փետրվարի 21, 2017

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2017 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին:

7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին:

Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, հոգևոր կյանքի փաստերի արժևորմանը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցների նակրչական կամ արվեստի խմբակներում ընդգրկած հայ երեխաներն ու պատանիները:

Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում:  Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի պատկերագրքում:

Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրք: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ:

Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի անցկացման կարգը:

Հավելյալ  հարցերով կարելի է դիմել.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.   +374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ.      spyurq@yahoo.com
Կայքէջ.        www.edu.am,          www.armedu.am

Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 91 84-59-81 Լիանա, +374 99 73-18-26 Եվա
Էլ.փոստ.      nkarchakan@gmail.com
Կայքէջ.        www.nca.am

Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

Ազգային վարկանշավորման համակարգ