ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պատմությունը հնագետի և ազգագրագետի աչքերով

Մարտի 15, 2017

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնը և ֆակուլտետի Ուսանողական  գիտական ընկերությունը(ՈւԳԸ) հրավիրում են մասնակցելու «Պատմությունը հնագետի և ազգագրագետի աչքերով» երկօրյա դասընթացին։

Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների պատմությունով,  ուզում են բացահայտել հնագույն մարդկանց, նրանց զբաղմունքները, արվեստն ու մշակույթը։  Դասընթացը նպատակ ունի զարգացնելու մասնակիցների գիտելիքները հնագիտության և ազգագրության ոլորտում։ Կտրվի պատկերացում ՀՀ տարածքում գործող տարբեր հնագիտական և ազգագրական արշավախմբերի մասին։ Երկու օրերի ընթացքում ելույթ կունենան ԵՊՀ հնագիտության և ազգագրության  ամբիոնի և ՀՀԳԱԱ մասնագետները։

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր 10-12-րդ դասարանների աշակերտները և ՀՀ բուհերում սովորող բոլոր բակլավրատի ուսանողները։ Դասընթացը անվճար է, տևողությունը` 2 օր (մարտի 31 և ապրիլի 1), անցկացման վայրը` ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենք) դահլիճ։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը մինչև մարտի 25-ը: Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով` դիմումների հիման վրա, դասընթացի կազմկոմիտեի կողմից: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ  հեռախոսահամարով` 098885766 (Մարիամ Սարիբեկյան)։

Էլեկտրոնային հայտի հղումը՝    https://docs.google.com/forms/d/1sWHX6ZxkfhRo09DlZWJ5c2ImSFhigwWGETJ506pa99U/viewform?edit_requested=true

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…