ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայ-ավստրիական աշնանային դպրոցի մասնակիցները ծանոթացել են Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը

Սեպտեմբերի 29, 2023
Մշակութային լուրեր

Գորիսի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկել է հայ-ավստրիական աշնանային դպրոցը, որին մասնակցում են Սյունիքի պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ ոչ միայն ԳՊՀ-ից, այլև Ավստրիայից:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Սյունիքի պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով…

Նկարչական, խեցեգործական աշխատանքների մրցույթ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Սեպտեմբերի 29, 2023
Մշակութային լուրեր

Ճապոնական «WACNET. NPO Fukushi Jukankyo Chiiki Center» կազմակերպությունն առաջարկում է հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին մասնակցել նկարչական, խեցեգործական և այլ նյութերից պատրաստվող աշխատանքների մրցույթին:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 1 աշխատանք:

Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է:

Մանրամասն տեղեկությունները՝ կից նյութերում:

Մշակութային կազմակերպությունները հանդես կգան բարեգործական նախաձեռնություններով

Սեպտեմբերի 28, 2023
Մշակութային լուրեր

Մշակութային գործիչները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության որոշ կազմակերպություններ հայտարարել են բարեգործական համերգների և ներկայացումների մասին։

Նախաձեռնության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Բարեգործական համերգի մենակատարն է…

ԿԳՄՍ նախարարության հանձնարարականը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ

Սեպտեմբերի 28, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` առաջարկելով իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ:

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «ԼՂ հազարավոր ընտանիքներ բռնի տեղահանվում են Հայաստանի Հանրապետություն՝ ունենալով համակողմանի աջակցության և հոգատարության կարիք: ՀՀ կառավարությունը…

Նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է նոր չափորոշչի ներդրման մեկնարկը

Սեպտեմբերի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7–րդ դասարաններում և պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման խնդիրը։

Նախարարի տեղակալ Արաքսիա…

Քննարկվել են ներառականության ապահովմանն ու մշակութային կրթությանն առնչվող մի շարք հարցեր

Սեպտեմբերի 28, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր։

Այցի ընթացքում նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։

Առաջին կանգառը Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական…

Հոգեբանական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին

Սեպտեմբերի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել (+374)10 552-495 հեռախոսահամարով։

Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները ներկայացված են ստորև:

Ցանկ:

Ապրում ենք նաև հանուն ընկածների և թերթում ենք 44 օրյա օրագիրը

Սեպտեմբերի 28, 2023
Դպրոցական անցուդարձ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին՝ սկսվեց արցախյան 44 օրյա պատերազմը:

Հայաստանում և Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք: Բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնեցին ռազմաճակատ՝ 44 օր շարունակ կենաց ու մահու կռիվ տվեցին հայրենի հողը պաշտպանելու համար:

Հավերժ փա՜ռք, ընկածներին:

Կապանի N 5 հիմնական…

Անգնահատելի է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներդրումը հայ երաժշտարվեստում. Դ. Դանիելյան

Սեպտեմբերի 27, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ:

Նախարարի տեղակալը քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել լսարանների վիճակին, քոլեջի գործունեությանը, առկա գործընթացներին և խնդիրներին: Նախարարի տեղակալը շրջել է նաև Ռոմանոս Մելիքյանին նվիրված նորաստեղծ ցուցասրահի…

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 երեխա դիմել է ՀՀ տարբեր դպրոցներ. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 27, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…