ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երիտասարդական համաժողովի առանցքում «Կամավոր․հայ» հարթակն էր

Սեպտեմբերի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ստեղծված «Կամավոր․հայ» հարթակը ներկայացվել է Երիտասարդական համաժողովի ընթացքում:

Համաժողովի նպատակն էր ներկայացնել «Կամավոր․հայ» հարթակը և երիտասարդական ՀԿ-ների մասնակցությամբ քննարկել երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման, երիտասարդների ակտիվ ներգրավման և մասնակցության, մարզաբնակ երիտասարդների խնդիրների վերհանման, կամավորության և երիտասարդական քաղաքականության…

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Սեպտեմբերի 18, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել:

Մրցումային վերջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով։

Պոկում և հրում վարժություններում Լալայանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել՝…

Դպրոցներում ուսումնական խմբակների ձևավորման կարգը

Սեպտեմբերի 18, 2023
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցներում ուսումնական խմբակների գործունեությունը կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգով»:

Ուսումնական խմբակների ձևավորումը

Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։…

Դանիել Դանիելյանն այցելել է Կոնսերվատորիա

Սեպտեմբերի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն…

Երիտասարդական աշնանային դպրոցին մասնակցության հրավեր

Սեպտեմբերի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սեպտեմբերի 27-28-ը գ. Աղվերանում կազմակերպում է Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված 2-րդ երիտասարդական աշնանային դպրոց՝ «Գերբարձր լուծաչափի հեռազննումը, կիրառման ուղղությունները և առանձնահատկությունները» խորագրով:

Դպրոցի մասնակիցները ծանոթանալու են գերբարձր լուծաչափի հեռազննման հնարավորություններին և առավելություններին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) ստացվող…

Ոսկե և արծաթե մեդալներ՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունից

Սեպտեմբերի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել:

Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ դարձել է ոսկե մեդալակիր: Առաջնության արդյունքներով…

Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը

Սեպտեմբերի 16, 2023
Մշակութային լուրեր

Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն:

Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն…

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի և ուսումնական նյութերի հղումներ. Հանրակրթության պետական չափորոշչի ներդրում

Սեպտեմբերի 15, 2023
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` ՀՀ դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է նոր ստեղծված դասագրքերով:

Ստորև ներկայացված են վերոնշյալ դասարանների դասագրքերի և ուսումնական նյութերի հղումները, որոնք տեղադրված են նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում»:

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների որոշ առարկաների (2-րդ դասարանում՝ «Ռուսաց լեզու»,…

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը՝ փոքր արծաթե մեդալակիր

Սեպտեմբերի 15, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի գործող չեմպիոններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:

Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նույն արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Ցիգանկովը, որն առաջինն էր…

«Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթության պարտադիր բաղադրիչ». Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 15, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿ-ների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…