ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Արամ Խաչարտյանի 120-ամյակին

Սեպտեմբերի 14, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչարտյանի 120-ամյակին:

Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար,…

Հովհ. Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի Աբովյան 51/1 հասցեում

Սեպտեմբերի 14, 2023
Մշակութային լուրեր

Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը:

2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ,…

Լրացուցիչ հատկացումներ՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը

Սեպտեմբերի 14, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող տարբերությունը՝ 1 մլրդ 868 մլն 106 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Դանիել Դանիելյանը ծանոթացել է Համազգային և Կամերային թատրոնների գործունեությանը

Սեպտեմբերի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Երևանի պետական կամերային թատրոն։

Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր մասնաշենքի պայմաններին, շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաքին շինաշխատանքներն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դանիել…

Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի արդյունքները

Սեպտեմբերի 14, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ՝ սեպտեմբերի 13-ին, մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են եկել 96 կգ քաշային կարգում:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ (164+208 կգ), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ…

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը. նոր ստեղծված դասագրքերի վարձավճարը նվազել է

Սեպտեմբերի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարի չափը:

ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում…

Հայաստանում կանցկացվի Հոգևոր երաժշտության փառատոն

Սեպտեմբերի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն, որի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։

Սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Կոտայքի մարզում՝ Պտղնիի տաճարում, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան…

Պարզաբանում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ. ԿԳՄՍՆ շրջաբերական

Սեպտեմբերի 13, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:

Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով,…

«Արամ Խաչատրյանը Հայաստանի երաժշտական այցեքարտն է աշխարհում». Դանիել Դանիելյան

Սեպտեմբերի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան անցկացնում է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն…

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ ՀԱՇՎԵՏՈւ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ

Սեպտեմբերի 13, 2023
Դպրոցական անցուդարձ

Սկսեցինք ուսումնական տարին և այն նշանավորվեց բարի լուրով: Դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Հրաչյա Փարամազյանն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամ:

2023-2024 ուստարվա սեպտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարարությունում կայացավ նախարարին կից աշակերտական խարհրդի առաջին նիստը, որին մասնակցեց մեր դպրոցի ընտրյալը:

ՕՐԱԿԱՐԳՈւՄ

16:00 – Բացման խոսք /ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…