ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ

Ա տառի դաս-միջոցառումը Վարդենիսի հ.4 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

«Ա» տառի ուսուցումը դպրոցներում արդեն ավանդական տոնի է վերածվել: Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները պատրաստվում են այդ օրվան, զինվում համբերությամբ, լցվում գիտության լույսով, սպասում հույսով ու ակնկալիքներով: Չ՞է որ այդ օրը հիմք, Մեսրոպյան ոգով ու սրբությամբ օծտված հիմք է դրվելու. աշակերտները սկսելու են ճանաչել ու սերտել հայոց այբուբենը, մեզ դարեր հայ…

Ոսկեծամիկ աշուն

Հոկտեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIա դասարանում տեղի ունեցավ «Ոսկեծամիկ աշուն» թեմայով ամփոփիչ դաս /Դասվար Լարիսա Խաչատրյան/:
Աշունը մտավ Կապան՝ փռելով իր ծիրանին մայթերին: Ու հանկարծ... բացվեց դասարանի դուռը:
Նա եկել էր վառ գույներով, լի կողովներով: Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու…

Մայրաքաղաք Անի

Հոկտեմբերի 25, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 23-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասը անցկացրեցին Անի մայրաքաղաքի ավերակների դիտումով: Թվով 32 աշակերտները երկակի տպավորություն ստացան տեսնելով Անի մայրաքաղաքի ավերակները: Դասը սկսվեց տերունական աղոթքով, հետո սովորողները կատարեցին ՀՀ պետական հիմնը: Տրվեցին մանրամասն բացատրություններ Անիի հոգևոր և աշխարհիկ մայրաքաղաք լինելու մասին: Պատմության ուսուցիչ Վարուժան Խաչատրյանը…

Խորվաթիայում հայկական առածների գիրք է հրապարակվել

Հոկտեմբերի 24, 2016
Մշակութային լուրեր

Առաջին անգամ Խորվաթիայում լույս է տեսել «Հայկական առածներ» գիրքը խորվաթերեն լեզվով:

Այն հայկական առածների ժողովածու է և ստեղծվել է երեք երկրի ներկայացուցիչների միասնական աշխատանքի շնորհիվ` Հայաստանի, Ռուսաստանի և Խորվաթիայի: Գիրքը հրատարակվել է Սփլիթ քաղաքում Naklada Bošković հրատարակչության կողմից: Գրքի ստեղծման և հրատարակման գործում մասնակցություն են ունեցել. գրքի ներածության հեղինակ և…

«Ա» տառի շնորհանդեսը՝ Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի միջոցառումների շարքում վաղուց իր պատվավոր տեղն է գրավել «Ա» տառի շնորհանդեսը: Այս տարի դպրոցի երկու առաջին դասարանները առանձնահատուկ հնչեղությամբ և առանձնահատուկ մոտեցումով էին պատրաստել իրենց միջոցառումները: Դասվարներ Հարությունյանը և Զաքարյանը կարճ ընթացքում բավականին աշխատանք էին կատարել: Այդ էր ապացուցում երեխաների մշակված, սահուն խոսքը, երգերի գեղեցիկ կատարումները: Երեխաների հնչեցրած խոսքում…

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի հաղթարշավը

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Ռազմամարզական խաղերում առաջատար դիրքեր զբաղեցնելը մեր տղաների համար դարձել է պատվի խնդիր:

Տարածքային փուլում առաջինը, մարզային փուլում դարձյալ առաջինը լինելու հանգամանքը փաստում է հայ ուժի, ամենահաղթ բազկի մասին: Դպրոցի թիմը պարգևատրվեց գավաթով և պատվոգրերով նախազորակոչային և զորակոչային տարիքի ռազմամարզական խաղերի մարզային փուլում առաջին տեղը գրավելու համար:

Նռնակի նետում, ձգումներ, վազք...…

Ֆուտբոլի առաջնություն Գավառի ավագ դպրոցում

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Ֆուտբոլը,որպես սպորտաձև,վաղուց դարձել է Գավառի ավագ դպրոցի առօրյայի անբաժան մասը: Այս անգամ էլ դպրոցում կազմակերպված ֆուտբոլի հերթական առաջնությունում հաղթող ճանաչվեց 12-րդ տնտեսագիտական դասարանի տղաների թիմը` ավագ Նարեկ Գասպարյանի գլխավորությամբ: Մի քանի դիտարժան խաղից հետո փոխանցիկ գավաթը հանձնվեց տղաներին: Լավագույն ֆուտբոլիստ Ճանաչվեց Ռուբեն Շանոյանը, իսկ լավագույն գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գասպարյանը:

Դաս-միջոցառում. «Ա» տառի շնորհանդեսը

Հոկտեմբերի 24, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի N3 հիմն. դպրոցի Iբ դասարանում (դասվար Ս. Հովհաննիսյան) տեղի ունեցավ «Ա տառի շնորհանդեսը» խորագրով դաս-միջոցառում, որը նվիրված էր ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին և Մեսրոպյան այբուբենի առաջատարին` Ա-ին:Դասի առաջին մասում ուսուցչուհին ցուցադրեց նախայբեննական շրջանում անցած գիտելիքները `գծապատկերների և նկարների միջոցով ,իսկ երկրորդ մասում երեխաներն արտասանեցին,…

Նախարարը մասնակցել է փորձնական հեռավար առաջին դասընթացին

Հոկտեմբերի 22, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական լրատու

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այդ նպատակով այսօր «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին…

Կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 21, 2016
Մշակութային լուրեր

2016 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր`  Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Այս համագործակցության շնորհիվ Հայաստանի ազգային…

Ազգային վարկանշավորման համակարգ