ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ

Կստորագրվի համագործակցության նոր հուշագիր

Հոկտեմբերի 21, 2016
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն…

Բանավեճի մշակույթը հետաքրքրում է երեխաներին

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.5 հիմնական դպրոցը 2016-2017 ուստարում շարունակում է համագործակցել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ և «Երիտասարդները ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում դպրոցում շարունակում է գործել բանավեճի ակումբ` նոր անդամներով` ձևավորված 9-րդ ա և 9-րդ բ դասարանների աշակերտներից:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, կայացավ բանավեճի գործնական դիտարկումը հիմնադրամի կողմից:

Թիմերը կառուցողական ելույթներով բանավիճեցին «ՀՀ-ում…

«Ա» տառի տոնահանդես Կապանի հ.1 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Կապանի համար 1 հիմնական դպրոցի 1ա և 1 բ դասարնների սաները՝ դասվարների նախաձեռնությամբ կազմակերպել էին «Ա» տառի ուսուցմանը նվիրված բաց դաս-տոնահանդես, որին ներկ էին դպրոցի տնօրենը, մանկավարժներ, ծնողներ: Օրը տոնական էր և անմոռանալի...

Դասարանների շքեղ զարդարանքների մեջ առանձնահատուկ էր «Ա» տառը՝ առյուծի, Արարչի, արևի, արքայի, աքաղաղի,…

Իմ 25-ամյա անկախությունը

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

ՀՀ անկախության միամսյակի շրջանակում հոկտեմբերի 7-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանը հանդես եկավ «Ես սիրում եմ իմ երկիրը» գրական-երաժշտական համադրությամբ: Հայրենասիրական տաք բանաստեղծություններն ու երգերը ոգեղենացրին դպրոցական դահլիճը, ոգևորեցին հանդիսատեսին (դրանք միջին դպրոցի աշակերտներն էին) և նրանք էլ երգով ձուլվեցին բեմում կանգնածներին:

Հայրենսիրության ոգին հասավ իր գագաթնակետին, երբ…

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ-ում կատարած աշխատանքների համար

Հոկտեմբերի 21, 2016
Պաշտոնական լրատու

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն…

Բաց դաս «Մայրենի» առարկայից

Հոկտեմբերի 21, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 19-ին Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի IIIբ դասարանում Մայրենիից բաց դաս էր (դասվար Զ. Նիկողոսյան): Դասի թեման էր «Վազ խաղողենի»: Դասը սկսվեց ավանդույթներով: Երեխաները տեղեկացված էին հայրենի բնաշխարհի տարբեր երևույթների մասին ավանդազրույցներով: Նոյ Նահապետի կողմից մեր լեռնաշխարհում առաջին անգամ խաղողի վազի հայտնությունը, խաղողից տարբեր տեսակի սննդամթերքներ,ոգելից խմիչքներ ստանալու հմտությունները…

Մեկնարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 20, 2016
Սփյուռքի լրատու

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի…

Ուխտագնացություն Օշական

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել առաջին դասարանում գրաճանաչության այբբենական շրջանն սկսելուց առաջ ուխտագնացություն կազմակերպել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Հոկտեմբերի 15-ին, հավատարիմ մնալով դպրոցում ձևավորված ավանդույթին, առաջին դասարանի դասվար Ս․ Կարապետյանը նման ուխտով իր փոքրիկ սաների հետ այցելեց Օշական՝ «Ա» տառի ուսուցանման նախօրյակին սրբազան երդում տալու և ծաղիկ խոնարհելու…

Ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Օրերս Հրազդանի հ.7 միջնակարգ ռուսական երգի «Երգը` բարեկամության կամուրջ է» հանրապետական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվեց ռուսական պոեզիային նվիրված ցերեկույթ, որին ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:

Աշակերտները և ուսուցչական կոլեկտիվը ամբողջությամբ ընկղմվել էր ռուսական պոեզիայի մեջ: Հնչեցին Ա.Պուշկինի, Ա. Բլոկի, Ս.Եսենինի, Ա.Ֆետի և այլոց հայտնի ստեղծագործություններ:

Աշակերտների հետ մեկտեղ ասմունքեցին նաև…

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ

Հոկտեմբերի 20, 2016
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ, ակնածանքով ու հարգանքով նշվեց Ուսուցչի օրը:

Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը: Սա մի օր է, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների` հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Այո՛, ուսուցիչն է մարդուն կրթում ու…

Ազգային վարկանշավորման համակարգ