ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի առաջին փուլը

Սեպտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը. այսօր մեկնարկել է 2023 թ. առաջին փուլը:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը. «Սա ԿԳՄՍ նախարարության՝ այս ոլորտի պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի…

Մեկնարկում է հեռակա ուսուցման 2023/2024 ուսումնական տարվա ընդունելությունը

Սեպտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

2023/2024 ուսումնական տարվա համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։

Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը:

Դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը կհանձնեն միևնույն օրը: Ներբուհական քննությունների անցկացման համար Գնահատման և թեստավորման կենտրոնի…

Դու մեր դպրոց, սիրասուն

Սեպտեմբերի 5, 2023
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերյան զանգ, զիլ ղողանջիր,
Մեզ քո գիրկը կրկին կանչիր...
Այսօր տոն էր, ուրախություն։

Տավրուսի միջնակարգ դպրոցի սաները մեծ խանդավառությամբ էին սպասում շոգ ամառային արձակուրդներից հետո նոր 2023-2024 ուսումնական տարվան։ Աշակերտների շուրթերից հնչեցին միայն խաղաղության, հայրենասիրության բանաստեղծություններ ու երգեր։ Դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը շնորհավորեց սաներին, ուսուցիչներին, ներկաներին, ընթերցեց ՀՀ…

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

Սեպտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի)…

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

Սեպտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև…

Ցուցահանդես՝ նվիրված Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին

Սեպտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու է քանդակագործի տարբեր տարիներին կերտած քանդակներ, մոնումենտալ…

11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել

Սեպտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ…

«Առանց գրքի արվեստ ու կրթություն գոյություն չունի». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան

Սեպտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան:

ԿԳՄՍ փոխնախարարը գրադարանի փոքրիկ հյուրերի հետ դիտել է «Անտառային դասեր» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ հորդորելով նրանց լավ սովորել ու սիրել գիրքը:

«Ես ևս բազում…

Դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում՝ կամավորության սկզբունքով

Սեպտեմբերի 4, 2023
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար:

Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել էին նաև պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար հաստատման անհրաժեշտություն կար…

Երկրպագություն ուժի, գիտության և դպրության

Սեպտեմբերի 4, 2023
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 1-ն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը և նշվում որպես գիտելիքի և դպրության պետական տոն:

Նոր հորիզոններ բացահայտելու խանդավառությամբ դպրոցի բակում այսօր թևածում էր տոնական տրամադրությունը: Աշակերտ, ծնող, բարեկամ, ընկեր, ուսուցիչ միավորվել են ու հիշարժան դարձրել 2023-2024 ուստարվա առաջին օրը:

Հայտնի ճշմարտություն է, որ երկրի հարստության ոսկե երակը դպրոցն…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…