ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Փոփոխություն դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգում

Օգոստոսի 11, 2023
Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման փոփոխությունը:

Լրամշակումները կատարվել են՝ հաշվի առնելով գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացերը, ինչպես նաև որոշ ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը:

Ըստ ներկայացված հիմնավորման՝ կատարված փոփոխություններով հստակեցվել…

Համահայկական 8-րդ ամառային խաղեր. ամփոփվել են շախմատի մրցաշարի արդյունքները

Օգոստոսի 11, 2023
Սպորտային լուրեր

Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են:

Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն:

Տ. Պետրոսյանի…

Դասվարների կամավոր ատեստավորման համար նախատեսված ձեռնարկներն հասանելի են առցանց

Օգոստոսի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանն այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասվարները:

Այսուհետ նախարարության պաշտոնական կայքում pdf տարբերակով հասանելի են դասվարների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցում ներկայացված գրականության ցանկում զետեղված 4 ձեռնարկներ՝

  • «Տարրական դպրոցում հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսուցման մեթոդիկան», 
  • «Տարրական դասարաններում…

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմերը

Օգոստոսի 11, 2023
Սպորտային լուրեր

Օգոստոսի 14-20-ը Հորդանանում կանցկացվի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչ կազմերով են հանդես գալու թիմերը:

 

Ազատ ոճի ըմբշամարտ՝

Էդիկ Հարությունյան (57 կգ),

Լևիկ Միքայելյան (61 կգ),

Անդրանիկ Ավետիսյան (65 կգ),

Հայկ Պապիկյան (70 կգ),

Արմեն Մուսիկյան (74 կգ),

Նարեկ Գրիգորյան (79 կգ),

Մուշեղ Մկրտչյան…

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

Օգոստոսի 10, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 14-րդ նիստը:

Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:

Օրակարգում ընդգրկված հարցերից մեկն եղել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ս. Համբարձումյան N 35…

Համահայկական 8-րդ խաղեր. բասկետբոլի թիմերը մրցում են ամեն օր

Օգոստոսի 10, 2023
Սպորտային լուրեր

Համահայկական 8-րդ ամառային խաղերը շարունակվում են. բասկետբոլի թիմերն ակտիվ պայքարի մեջ են:

Բասկետբոլի մրցումները սկսվել են օգոստոսի 7-ից և կտևեն մինչև ամսի 18-ը: Դրանք անցկացվում են Երևանի «Միկա», «Շենգավիթ» մարզահամալիրներում և Արթիկի մարզադպրոցում: Մրցումներին մասնակցում են տղամարդկանց 30 և կանանց 14 թիմեր:

Ինչպես տեղեկացնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, այս պահին առաջատար…

ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել

Օգոստոսի 10, 2023
Սպորտային լուրեր

Մինսկում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում օգոստոսի 9-ին մրցահարթակ են դուրս եկել ազատոճային ըմբիշները. Հայաստանը ներկայացնում էր 8 ըմբիշ։

61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը դարձել են խաղերի բրոնզե մեդալակիրներ՝ համապատասխանաբար հաղթելով վիետնամցի, ղրղըզ և տաջիկ մրցակիցներին։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն այս…

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Օգոստոսի 10, 2023
Մշակութային լուրեր

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 208-Ա/1 հրամանով 2023 թ. օգոստոսի 9-ին հայ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը նշանակվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի…

Շարունակվում են վոլեյբոլի ենթախմբային փուլերի մրցումները

Օգոստոսի 9, 2023
Սպորտային լուրեր

Հայ-Ռուսական համալսարանում անցկացվել է Համահայկական 8-րդ խաղերի ծրագրով կանանց վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումները: Այսօր տեղի է ունեցել Սիսիան-Փասադենա, Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի հանդիպումները։

Դիտարժան և ուժեղ թիմի դեմ լարված ու անզիջում պայքարում 3-2 հաշվով հաղթել է Սիսիանի աղջիկների թիմը։

Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի պայքարում 3-1 հաշվով հաղթանակ է տոնել Երևանի…

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները

Օգոստոսի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ:

Մինչ միջոցառումների ցանկը կազմելը և հաստատելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Մեծամորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրել էր առցանց…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…