ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ

«Ճառագայթային տագնապ»

Հունիսի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների կազմակերպում և իրականացում:

Մեծամորում Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպվեց «Ճառագայթային տագնապ» համատեղ վարժանքը:

Մեծամորի հ.1 դպրոց

«Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակ

Հունիսի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Մաքուր Հայաստան...
Մաքուր հայրենիք...
Մաքուր տուն...

Կանաչ ժապավեններ, կանաչ վզկապներ, բնապահպանական պաստառներ, կարգախոսներ, աղբի կուտակման տոպրակներ...«Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է... Մի քանի ժամ տևած եռուն աշխատանքի արդյունքում`մաքրված հուծարձաններ,եկեղեցու շրջակա տարածք, մաքուր փողոցներ, կանաչ տարածքներ, Մեծամոր-Երևան մայրուղու մի զգալի հատված...
Մեծ ոգևորություն առաջացրեց Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյանի…

Բակային ճամբար ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Հունիսի 13, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ  Պոզիտիվ   ակումբը, որի խնդիրն  է նպաստել երեխաների   քաղաքացիական  ու  հասարակական կարողությունների ձևավորմանը`  առաջնորդության, աշխատունակության, քաղաքացիական կրթության և այլ  ասպարեզներում, կյանքի կոչեց իր հերթական համայնքային նախագիծը: Ակումբի անդամներն՝ ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանի գլխավորությամբ  մշակեցին  երրորդ  համայնքային ծրագիրը «Դրական լիցքեր. Բակային ճամբար» անվամբ: Նախաձեռնության նպատակն էր եռօրյա…

Համագործակցության հուշագիր` ԿԳՆ-ի և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» միջև

Հունիսի 12, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը»՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր…

«Ընտանիք» կենտրոն. Ֆլեշմոբ  «Այվազովսկի- 200»

Հունիսի 12, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200»  ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: Կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ,  հունիսի 6-ին ծրագրի շրջանակում Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպեց «Ներկիր ինքդ» խորագրով  պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/,  կենտրոնի սաների ձեռքի…

Հայաստանի դպրոցականների պատրաստած բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում

Հունիսի 12, 2017
Պաշտոնական լրատու

Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի «One Step Ahead» թիմը իր «Armenian Sign Language» բջջային հավելվածով: 

Թիմը օգոստոսի 7-11-ը կմասնակցի Համաշխարհային գագաթաժողովին՝ ԱՄՆ-ի Սիլիկոնյան…

ՀՀ կրթության և գիտության նախարարը հյուրընկալվել էր ճամբարականներին

Հունիսի 9, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի ընթացքում ծանոթացել է կրթահամալիրի ուսումնական ճամբարներին: Կրթահամալիրի դպրոցներում մայիսի 29-ից մեկնարկել է «Ուսումնական ամառ» ծրագիրը` ամառային պարտեզ` իր բաց լողափով, լողափնյա դպրոց-ճամբար` ամառային ուսումնական գործունեությամբ: Նախարարին ներկայացվել են դպրոց-պարտեզների զարգացման ծրագիրը, բնակելի զանգվածներում դպրոց-պարտեզների ցանցի ստեղծման…

Հրաժեշտ տարրական դպրոցին

Հունիսի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Հերթական անգամ հուզմունքի ու հպարտության, ուրախության  ու տխրության  զգացողություններով  էր պարուրված Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը: «Մեր մանկության  մոլորակը» խորագիրը  կրող  միջոցառման  «մեղավորները»  չորրորդ  դասարանցիներն  էին, որոնք  մեծարանքի ու շնորհակալանքի  խոսքեր  հղեցին  դպրոցին   և ուսուցիչներին: Ի նշան  խաղաղության  և  սերունդների լուսավոր ապագայի խորհրդանշական փուչիկներ բաց թողեցին դեպի կապույտ երկինք:

Դասվար՝ …

Մայիսի 9-ը

Հունիսի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցում  մայիսի  9-ը   առանձնակի   կարևորությամբ   է   նշում  Հայրենական  Մեծ  պատերազմում  ժողովրդի  տարած  հաղթանակի 72-ամյակը  և  Շուշիի ազատագրման  25-ամյակը: Այդ  հիշարժան  տարելիցին  նվիրված  միջոցառմանը, աշակերտները, ուսուցիչները և  Կավարտ  համայնքի  բնակիչներն  իրենց  հարգանքի  տուրքն   են  մատուցել  բյուրավոր  նահատակների  և  Արցախի  ազատագրման  հերոսների  հիշատակին  տեղադրված  հուշարձանի  մոտ՝  մոմավառությամբ …

Ազգային վարկանշավորման համակարգ