ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ

«Ոզնի 2017» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխություն

Հունիսի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի մայիսի 12-ին Հայ- հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ «Ոզնի 2017» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին առաջին փուլը հաղթահարած 4 աշակերտ՝ Հարություն Խաչատրյան (7ե դասարան), Մերի Թորոսյան (6գ դասարան), Սյունե Հովհաննիսյան  (6բ դասարան), Վահագն Մարտիրոսյան (9գ դասարան): Մրցույթի արդյունքում 31 աշակերտ արժանացան պատվոգրի և մրցանակի, իսկ…

Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց առաջին ծրագիրը

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը բացվեց 2017 թ. ապրիլին (առաջնորդներ՝ Սեդա  Ոսկանյան, Գոհար Մաթադյան): Ակումբում, որն ունի 18 անդամ,  ուսուցումը հիմնված է  ոչ ֆորմալ  մոդելի վրա ՝ խաղային-կրթական համատեղմամբ, որոնց օգնությամբ  հզորացվում են մասնակիցների  կարողություններն ու գիտելիքները՝  ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտներում: «Ակտիվ քաղաքացիություն» մոդուլն…

«Մայիսյան հաղթանակներ»` «Ընտանիք» կենտրոնի այցը Արցախ

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում  հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Գ. Նժդեհ

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցները և սաները տնօրեն Ա. Մինասյանի ղեկավարությամբ, մայիսի 28-ից հունիսի 1-ը ԼՂՀ-ում իրականացրեցին…

Բերդի ՍՔԱՅ ակումբի նոր նախաձեռնությունը

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը  նախաձեռնեց նոր համայնքային ծրագիր «Երեխաների հետ, երեխաների համար» անվամբ: Սա Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարուց ավելի գործող ակումբի երրորդ համայնքային նախագիծն է: Ակումբի անդամները քոլեջի սաներն են, ովքեր  գիտելիք և կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում և այլ կարևոր ոլորտներից:  Ծրագրի նպատակն էր…

Կրկնակի տոն

Հունիսի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր 1-ն է հունիսի: Ամռան տաք ու պայծառ օրերից մեկը: Արևը վաղ է արթնացել և կարծես աշխարհի երեխաներին շշնջում է. ես ձեզ հետ եմ, թե մրսեք հանկարծ, ես ձեզ կջերմացնեմ ու կտաքացնեմ…

Այսօր առավել քան ոգևորված են Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի սաները. նրանք վաղ են…

Որակի ապահովումը` ուսհաստատությունների զարգացման համալիր ծրագրի առանցքում

Հունիսի 6, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին հետևելու նպատակով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոն կատարած այցի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր զարգացման ծրագրին:
Մեկնաբանելով ուսուցիչների աշխատանքից զրկվելու մասին լուրերը՝ ԿԳ նախարարը…

Սովորելու ձգտում ունեցող աշակերտը կարող է ապահովել ցանկալի արդյունք. Լ. Մկրտչյան

Հունիսի 6, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Այստեղ քննություն էր հանձնում 158 դիմորդ, որոնցից 9-ը չէին ներկայացել քննության: Նախարարը հաջողություն է մաղթել քննությանը ներկա դիմորդներին՝ նշելով, որ գիտելիք ունեցող դիմորդներն անպայման կընդունվեն…

ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ կարիքի հետազոտություն տնօրենների շրջանում

Հունիսի 6, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ պետական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հագեցվածությունը գնահատելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2017 թվականին իրականացրել է կարիքի գնահատման հետազոտություն՝ տնօրենների շրջանում:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում ՏՀՏ համալրվածությունն ու բացահայտել ՀՀ պետական դպրոցների ՏՀՏ կարիքները:

Հետազոտությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները՝

  • Ուսումնասիրել դպրոցների ընդհանուր տեխնիկական հագեցվածությունը
  • Ուսումնասիրել…

Բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն

Հունիսի 6, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի աշխատակիցները 2016 թվականին իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն՝ ՀՀ պետական, ոչ պետական և պետական մասնակցությամբ 62 բուհերի ուսանողների և դասախոսների, ինչպես նաև ոլորտային գործատուների շրջանում:

Հետազոտության նպատակն է եղել՝

  • պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող կրթական…

Նախագահը ներկա է գտնվել Պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացմանը

Հունիսի 5, 2017
Պաշտոնական լրատու

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում…

Ազգային վարկանշավորման համակարգ