ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մարզական լրագրողների հետ քննարկվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը

Փետրվարի 7, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է մարզական լրագրողների հետ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, որոնք ամեն տարի նաև մասնակցում էին լավագույնների քվեարկությանը:

Նախարարի տեղակալ…

«Հավերժական լույս». Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությանը

Փետրվարի 7, 2024
Մշակութային լուրեր

 «Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են…

Ծրագիր՝ միտված առցանց միջավայրում երեխաների պաշտպանությանը

Փետրվարի 7, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի…

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հայտերի ընդունումը

Փետրվարի 7, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2024 թվականի համար:

Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնության նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակից կազմակերպություններին և…

Մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Հունգարիայի միջև

Փետրվարի 6, 2024
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հուշագիր՝ երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել…

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

Փետրվարի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018…

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը՝ Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնության համար

Փետրվարի 6, 2024
Սպորտային լուրեր

Փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է թիմի կազմն առաջիկա ստուգատեսի համար:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ…

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Փետրվարի 6, 2024
Պաշտոնական

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը. հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ օրենսդրական այս նոր փաթեթով նախատեսվում են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարևորագույն կարգավորումներ:

«Իրականացնում ենք ոլորտի համապատասխանեցում միջազգային ընդունված չափորոշիչներին՝ սկսելով…

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի պարզաբանումները՝ մասնագիտական դիտարկումների վերաբերյալ

Փետրվարի 6, 2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացվել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումները՝ մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների և դիտարկումների վերաբերյալ:

Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

Փետրվարի 6, 2024
Մշակութային լուրեր

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։

Գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ: Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…