ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ

«Հրաժեշտ մանկության մոլորակին»

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IVա դասարանի սաները հանդես եկան «Հրաժեշտ մանկության մոլորակին» խորագրով միջոցառմամբ: /Դասվար Անահիտ Առաքելյան/
Ցերեկույթն սկսվեց չորս տարի առաջ վախվորած դպրոց մտնելու մասին պատմող խոսքերով: Հրաշք դարձավ հանդեսը, որովհետև վերածվեց խորհրդավոր հեքիաթների: Իրենց կենսախինդ խաղերով, անկաշկանդ երգ ու պարով, արտասանություններով երեխաները ուրախ և հաճելի պահեր պարգևեցին…

Տեսադաս Մեծ Պարնու միջնակարգ դպրոցում

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Մեծ Պարնու ակ. Մ.Մելքոնյանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ հերթական տեսադասը: Առարկա՝ քիմիա, թեմա՝ Սպիտակուցներ, դասի կառոսւցվածքը` ԽԻԿ համակարգ:

Ուսուցչի դասի մատուցումից հետո՝ կազմակերվում է դիդակտիվ խաղ՝ Սպիտակուցների ֆունկցիաների, օրգանիզմում տեղակայվածության և նրանց անվանման համապատաոսխանությամբ: Խմբային աշխատանքը գնահատելու համար հանձնարարվում է հավաքել 2 ամինաթթվից (ալանին և երին) բաղկացած երկպեպիձիդ, ցույց…

Անցկացվեց «Նամակ» թեմայով բաց դաս

Մայիսի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 16-ին Իջևանի 5-րդ հիմնական դպրոցում «Նամակ» թեմայով անցկացվեց  բաց դաս:
Դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ:
Դասի նպատակն էր' նախորդ դասերին յուրացրած գիտելիքների ընդլայնումն ու ամրապնդումը, միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման մշակույթի ձևավորումը, սովորողների զգացական աշխարհի ընդլայնումը և, որպես միջառարկայական կապ, կոչականի վերաբերյալ գիտելիքների ամփոփումը:
Որպես…

Գարնան հմայքը

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 12-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ  «Գարնան հմայքը»  խորագրով  IIե  դասարանի միջոցառումը (դասղեկ՝ Դավթյան Լ.): Դահլիճը ձևավորված էր թեմային համահունչ ՝ գեղեցիկ ծաղիկներով և աշակերտներն իրենք հենց  ներկայացան ծաղիկների տեսքով:

 Միջոցառումը  սկսվեց ծաղիկների  պարով, հնչեցին բանաստեղծություններ գարնան և ծաղիկների մասին: Դահլիճում տիրում էր գարնանային  բարձր և…

Հայաստանի գարունը

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի II ա դասարանում (դասվար՝ Ա.Արամյան) «Հայաստանի գարունը» խորագրով միջոցառումն էր: Երեխաները ներկայացրին գարունը որպես առանձնակի հրճվանք և ուրախ տրամադրություն հաղորդող եղանակ: Ցուցադրեցին գարնան հրաշալիքները,ծաղկի տոնը՝ ծաղկազարդ պարտեզով: Փառավորեցին մայրերին, սգացին և հպարտացան ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված անպարտ և անմահ հերոսներով, Եղեռնի զոհերով: Հայոց բերդաքաղաք…

Իմ անուշի՜կ Հայաստան

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 12-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ «Իմ անուշի՜կ Հայաստան» խորագրով IIգ դասարանի միջոցառումը (դասղեկ՝ Մանուչարյան Լ.): Միջոցառումը սկսվեց հայկական ժողովրդական պարով: Գովաբանվեց մեր հայրենիքը  և նրա պաշտպան զինվորը: Աշակերտները ներկայացրին «Ծառն ու ծիծաղը» պատմվածքի բեմականացումը, որտեղ կարևորվեց հայրենիքը չլքելու գաղափարը: Միջոցառումը ընթացավ բարձր տրամադրությամբ և ավարտվեց…

Միջոցառում Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցում. «Անմահ Թումանյան»

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցի III «Բ» դասարանի աշակերտները իրենց երախտիքի խոսքն էին ուղղել Մեծ Լոռեցուն՝ ով իր հանճարով ու պայծառ երևակայությամբ, իր ստեղծագործությունների մեջ խտացրել է մեր ժողովրդի ազգային նկարագիրն ու ճակատագիրը, նրա բարի սիրտն ու անմար ոգին:

Դահլիճը շնչում էր Լոռվա բնաշխարհին հատուկ բնապատկերներով՝ խնոցի, ճախարակ, սանդերք,…

Պատիվ ունեմ...

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը մայիսի 10-ին տոնակատարության մեջ էր:

Աշխատանքի և Հաղթանակի տոների կապակցությամբ դպրոցի ամենակրտսեր աշխատավորները՝ I դասարանցիները, պատիվ ունեցան ներկայացնելու 2016-17 ուստարում կատարած իրենց առաջին մեծ աշխատանքը՝ գրաճանաչության և թվաճանաչության գործընթացի տոնական ավարտը, իրենց փոքրիկ ուժերով ձեռք բերած կարևոր հաղթանակը:

I ա, բ, գ…

Մեր անունը Հայաստան է

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 5ա դասարանի դասղեկ Լ.Մանուկյանը կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա՝ «Մեր անունը Հայաստան է» վերնագրով՝ հայրենագիտություն առարկայի շրջանակներում, որը տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների յուրօրինակ դրսևորում էր: Մրցում էին նախապես կազմված 4 թիմեր՝ «Արշակունիներ», «Ուրարտու», «Հայք» և «Տրդատ Մեծ»: Աշակերտները պատրաստել էին գեղեցիկ պաստառներ…

Բաց դաս. «Երաժշտությունն ու կերպարվեստը»

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 6-ին Մասիսի հ.3 դպրոցի 5ա դասարանում երաժշտություն առարկայից բաց դաս էր: Դասը կազմակերպել էր դասավանդող ուսուցիչ՝ Ս. Բաղդասարյանը: «Երաժշտությունն ու կերպարվեստը» թեման երեխաները բացահայտեցին բոլորովին այլ տեսանկյունից: Ա. Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»  ունկնդրելուց հետո երեխաները զուգահեռներ տարան ու համադրեցին  Մ. Սարյանի բնանկարների հետ: Գույների սառը և տաք կոնտրաստը կտավներում երաժշտության…

Ազգային վարկանշավորման համակարգ