ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր դպրոցներ

Դեկտեմբերի 28, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկն ավելացել է 12-ով:

Գործադիրի այսօրվա նիստում ««Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության…

Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը

Դեկտեմբերի 28, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, ինչպես նաև միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և…

«30 նոր դասագիրք է մտել դպրոց. բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում». Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի:

«Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Պատասխանելով լրագրողների` նոր դասագրքերին և, մասնավորապես, «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ հարցին, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը զբաղվել է այդ խնդրով դեռ մինչև հարցերի՝ հանրային տիրույթում բարձրաձայնումը։

«Եղել են…

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ մշակութային կյանքի զարգացման

Դեկտեմբերի 27, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանում մշակութային կյանքի ու կազմակերպությունների զարգացման, արտերկրում հայկական ժամանակակից արվեստի ներկայացման ու հանրահռչակման նպատակով։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, իսկ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից՝ ընկերության լիազորված անձ Վախթանգ…

Ռազմավարությունների և օրենքների մշակում, նոր դասագրքեր, մշակութային հիմնադրամի ստեղծում. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է 2023 թվականը

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով 2023 թվականին նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները:

Ոլորտային ռազմավարությունների մշակում և հաստատում

ԿԳՄՍ նախարարն անցնող տարում իրականացված աշխատանքներից կարևորել է հատկապես առանձին ոլորտների ռազմավարությունների հաստատումն ու հայեցակարգային աշխատանքները:

«Նախորդ տարվա վերջին Ազգային ժողովը…

Տոնական համերգներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Դեկտեմբերի 27, 2023
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը: Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, որը հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում: Համերգին…

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

 

Քննությունները կանցկացվեն՝

  • հունվարի 9-ին՝ «Հայոց լեզու և գրականություն».
  • հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա».
  • հունվարի 16-ին՝ «Հայոց պատմություն»:

Հիշեցնենք՝ համաձայն պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցի համաձայն՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում…

Ի գիտություն մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ բուհերում ընդգրկված ԼՂ ուսանողների. հրապարակվել է բուհերի ցանկը

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական

Համաձայն ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման 4-րդ կետի՝ հրապարակվել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։

Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման…

Մեկնարկել են ITEC ծրագրի դասընթացները

Դեկտեմբերի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ, որոնք կազմակերպվում են ինչպես տեղում, այնպես էլ առցանց (e-ITEC) ձևաչափով:

ITEC/e-ITEC դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել www.itecgoi.in/index հղումով:

Այգեշատի Թարգմանչաց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցիների վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Դեկտեմբերի 26, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցիների վերականգնման՝ 2023 թվականի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…