ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով». համաժողով ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ

Դեկտեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մասնակցել է «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողովին:

Միջոցառումը նվիրված էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ-ի 15-ամյակին:

ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ համաժողովի նպատակն է քննարկման առարկա դարձնել, թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել…

Ուսանողները և երիտասարդ մասնագետները հրավիրվում են դիմելու «Nuclear Security Delegation for the Future» նախաձեռնությանը

Դեկտեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

2024 թվականի մայիսի 20-24-ը Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում (ԱԷՄԳ) տեղի կունենա «ICONS 2024. Shaping the Future» համաժողովը:

«ICONS 2024. Shaping the Future» համաժողովն առանցքային իրադարձություն է միջուկային անվտանգության ոլորտի հանրության համար՝ ամբողջ աշխարհում:

Համաժողովի շրջանակում ԱԷՄԳ-ն կոչ է անում անդամ երկրների երիտասարդներին մասնակցել «ICONS 2024-ի» բարձր մակարդակի և…

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Գավառ համայնքին

Դեկտեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» Գավառին:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, պաշտոնատար այլ անձինք, փորձագետներ, երիտասարդներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Մեծամոր համայնքի…

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիականին համարժեք

Դեկտեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը և բարեփոխումները, վերաճանաչել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք:

Այն վավեր է՝ 2023 թվականից մինչև 2027-ը ներառյալ:

Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն…

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Դեկտեմբերի 6, 2023
Մշակութային լուրեր

Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։

Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող և սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության…

«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

Դեկտեմբերի 6, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

Դեկտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,…

Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը՝ Երևանում

Դեկտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Անն…

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները ներկայացվել են «Պրոռեստավրացիա» միջազգային փորձագետների խորհրդի նիստին

Դեկտեմբերի 5, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Պրոռեստավրացիա» մշակութային ժառանգության միջազգային փորձագետների խորհրդի նիստին:

Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ որպես վերականգնման միջազգային փորձագետ: Նա ներկայացրել «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման աշխատանքները՝ որպես մշակութային ժառանգության զարգացման ուղղություն» թեմայով զեկուցում՝ հանրահռչակելով…

Ավելի քան 95 մլն դրամ՝ մարզական 6 ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

Դեկտեմբերի 5, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ մարզական 6 ֆեդերացիաների և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համար անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման նպատակով:

Որոշման համաձայն՝ մարզական ֆեդերացիաներին ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացման, ուսումնամարզական հավաքների կազմակերպման և միջազգային…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…