ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկում՝ Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպման առանցքում զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին վերաբերող հարցերն էին:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախադպրոցական կրթության համար սահմանված են հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավման,…

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը

Նոյեմբերի 3, 2023
Մշակութային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը`…

16 գիտական խմբեր և լաբորատորիաներ կստանան աջակցություն

Նոյեմբերի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 27-ի N 2247-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից. իրականացման տևողությունը 60 ամիս է։

Մրցույթի հիմնական նպատակներից է ՀՀ գիտական և գիտահետազոտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից…

«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ է ներկայացրել 5 քաղաք

Նոյեմբերի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

Վերջին տարիների համեմատ այս տարի «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նկատմամբ աննախադեպ ակտիվություն է նկատվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Վեդին և Գավառը։

Նախորդ տարիներին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված քաղաքներում իրականացված աշխատանքները, քաղաքների կողմից սահմանված նոր նշաձողերը, ծրագրի հանրահռչակման և տեսանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքները,…

Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

Նոյեմբերի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:

Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած…

Կալավանի համերը. համայնքում ամփոփվել է ուտեստի ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիրը

Նոյեմբերի 3, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: Ծրագիրն իրականացվել է «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից…

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 3, 2023
Սպորտային լուրեր

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը։

Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում։

Մարզական սամբո․ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան…

Ա. Սպենդիարյան 152. կոմպոզիտորի տուն-թանգարանում մշտական ցուցադրությունը վերաբացվել է նոր գեղարվեստական ձևավորմամբ

Նոյեմբերի 2, 2023
Մշակութային լուրեր

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։

Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր որակին, ինչը տեսանելի վկայությունն է տուն-թանգարանի ակտիվ մշակութային գործունեության:

Նախարարի տեղակալը նշել է, որ…

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը

Նոյեմբերի 2, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 279 մլն 945 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի 96 դպրոցի գույքի ձեռքբերմանը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա…

Երևանում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին

Նոյեմբերի 2, 2023
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոյեմբերի 2-3-ը Երևանում անցկացնում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։

Համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի երկրների կինոլորտի առաջատար մասնագետները։ Այս հարթակը մեկտեղել է արտերկրի և հայրենական կինոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…