ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ICCROM-ի Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները

Նոյեմբերի 7, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։

Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ։ Բացման նիստին ներկա է եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և…

Մրցույթ՝ Սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ

Նոյեմբերի 7, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ:

Մրցույթի նպատակն է նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

Մրցույթի պայմաններն ու կանոնները

Նոյեմբերի 7-ին և 8-ին՝ ժամը 16:00-ին և 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության…

Դաս- էքսկուրսիա 2023

Նոյեմբերի 7, 2023
Դպրոցական անցուդարձ

Մարդը բնության զավակն է, նրա մի մասնիկը: Հետևաբար բնության ողջ տեսանելի ու անտեսանելի կենսաբազմազանությունը մեր առօրյայում ամփոփվում է միշտ, իսկ աշնանային թանձրությամբ բնությունն ավելի է բարեկամանում, կանչում իր գիրկը, գույներով զարդարում միտքն ու հոգին:

Ահա այսպիսի բնական կանչով նոյեմբերի 3-ին դպրոցի ողջ համակազմը համալրել է Վահանավանքի գեղեցկությունը բարձր տրամադրությամբ ,…

Հենց աշակերտն էլ պետք է դպրոցը կարգի բերի

Նոյեմբերի 7, 2023
Դպրոցական անցուդարձ

Իսկ դուք գիտե՞ք, որ Ճապոնիայի դպրոցներում հավաքարարներ չկան:

Դասերից հետո երեխաները կարգի են բերում դասարանները, և նրանց ոչ ոք չի օգնում:

«Ծագող Արևի, Երկիրը» աշխարհում յոթերորդն է կարգապահության շնորհիվ: ճապոնական կրթության յուրահատուկ մեթոդներին անդրադառնալով, որդեգրում ենք կարգախոսը՝ նախ վարք, հետո կրթություն:

Այս շաբաթվա կարգապահության պատասխանատուն 7-րդ «բ» դասարանն է և…

ԿԳՄՍՆ աջակցությամբ լուծում կստանան 9 դպրոցի հրատապ խնդիրներ

Նոյեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

Այս տարվանից մեկնարկել է պետական բյուջեով իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառումը:

Միջոցառման նպատակն է աջակցել դպրոցներին՝ արտակարգ իրավիճակների և չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացած խնդիրների լուծման, նորոգման, արդիականացման աշխատանքների իրականացման հարցում:

Ըստ այդմ, հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքը՝ ԿԳՄՍ նախարարությունը մշակել է…

Մեդիագրագիտությունը մեր կրթական համակարգի առանցքային կոմպետենցիաներից է. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ նոյեմբերի 6-12-ն անցկացնում են «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագրով մեդիագրագիտության շաբաթ:

Այսօր տեղի է ունեցել մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե…

Բացահայտելով ուրարտական ժամանակաշրջանը. ցուցահանդես՝ Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում

Նոյեմբերի 6, 2023
Մշակութային լուրեր

Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը:

Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։

Հատուկ ձևավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել մինչուրարտական,…

Փոփոխություն՝ պատվովճարների տրամադրման կարգում

Նոյեմբերի 6, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծին, որով հստակեցվել են ամսական պատվովճար ստանալու պայմանները:

Մարզական բարձր արդյունքների համար ցկյանս պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի…

68 մլն 242 հազար դրամ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

Նոյեմբերի 6, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում:

Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը:

Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է…

9 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունից

Նոյեմբերի 6, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…