ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ինքնակառավարումը որպես ինքնակազմակերպման և մասնագիտական կողմնորոշման հնարավորություն

Մարտի 4, 2024
Դպրոցական անցուդարձ

Դպրոցը դաստիարակում է երեխաներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել երկրի, ժողովրդի ապագայի պատասխանատվությունը:

Մեր դպրոցում այս կարողունությունների և հմտությունների փորձաշրջանն իրացվում է աշակերտական կառավարման միջոցով:

Ավանդական այս օրը սկսվեց գարնանաբույր տրամադրությամբ:

Վաղ առավոտյան փոխարինող աշակերտները ծաղիկներ նվիրեցին դպրոց ոտք դրած ուսուցիչներին, գարնանաշունչ տողեր ձոնեցին մեկմեկու:

Օրն անցավ հավեսով, գործընկերության ու…

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս

Մարտի 4, 2024
Դպրոցական անցուդարձ

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք, ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը՝ նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը:

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի երրորդ «բ» դասարանի աշակերտներն ուսուցչի օգնական Ա. Վելիխանյանի և դասվար Ն. Հարությունյանի հետ ամփոփելով թումանյանական ամիսը, ներկայացրին գրքի ստեղծման պատմությունը՝ սկսած հնագույն…

Գեղարքունյաց Ձմեռ-2024

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ-2024» մարզամշակութային ավանդական միջոցառումը, որը նպաստում է սովորողների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը, զարգացմանը, ձմեռային մարզաձևերի ու ազգային խաղերի մասսայականացմանը:

Միջոցառման ծրագրում ընդգրկված էին դահուկավազք, մրցումներ սահնակներով, կշռաքարի բարձրացում, բարձունքի գրավում, ձնագնդիով հարված նշանակետին, ձնեմարդի պատրաստում, մրցումներ՝ ազգային խաղաձևերից, շախմատ, բազկամարտ, պարանի ձգում:

Անաղարտ պահենք ոսկեղենիկ Մայրենին

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին անցկացվեց «Անաղարտ պահենք ոսկեղենիկը» խորագրով գրական –երաժշտական ցերեկույթ` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Բեմականացվեցին հատվածներ Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքից և «Տիգրան Մեծի» պատգամը:

Միջոցառումն հագեցած էր գեղեցիկ խոսքով , ասմունքով, երգերով , «Ես իմ անուշ Հայաստանի» պարով, որը ներկայացրեց 7-րդբ դասարանի…

Լաբորատոր դաս «Ձկան հերձում»

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Տեսական գիտելիքները ամրապնդում ենք գործնականով։

Փետրվարի 21-ին Մասիսի հ․3 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Ս. Հովհաննիսյանը 7-դ ա,բ,գ դասարաններում անցկացրեց լաբորատոր դաս՝ «Ձկան հերձում» թեմայով։ Աշակերտները ներկայացրեցին ոսկրային ձկան արտաքին կառուցվածքը, որից հետո կատարեցին ձկան հերձում՝ դիտարկելով ներքին օրգանները և դրանց կատարած գործառույթները։

Լաբորատոր դասերի ընթացքում աշակերտները ձեռք են բերում գործնական…

Ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակին

Փետրվարի 21, 2024
Դպրոցական անցուդարձ

Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի նախասրահում թևածում էր Սևակյան շունչը։ Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները ցերեկույթ էին կազմակերպել հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Պարույր Սևակի…

Նժդեհյան ոգի էր տիրում Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում

Փետրվարի 21, 2024
Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակի կազմավորմանն ընդառաջ ՄԿԱ-ի գծով տ/տ Ս.Բաղդասարյանը, ԴԱԿ Ա.Ավագյանը կազմակերպել էին միջոցառում, որն ողողված էր հայրենասիրական ոգով ու շնչով, Նժդեհյան գաղափարախոսությամբ։

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ.Սողոմոնյանի նախաձեռնությամբ էլ սովորողները ցուցադրեցին սպորտային համարներ։

Դպրոցի տնօրեն՝ տիկին Է.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման համար, նշելով, որ միջոցառումը իր տեսակով տարբերվող էր, ինքնատիպ, հուզիչ, սեր ու…

Բաց դասը նվիրված էր Հովհ. Թումանյանին

Փետրվարի 20, 2024
Դպրոցական անցուդարձ

Նա մեծ էր հողով, արյունով , արմատներ ուներ նա հողում,
Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում,
Հանճարեղ երգերում նրա իր երկրի արևն էր շողում,
Նա մեծ էր հողով, արյունով, արմատներ ուներ նա հողում...

Ե. Չարենց

Պետությունը ամուր է, երբ ամուր են նրա հիմքերը, իսկ պետության հիմքերը…

Ղազարոս Աղայանին նվիրված բաց դաս

Փետրվարի 20, 2024
Դպրոցական անցուդարձ

Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:

Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ:

Ղ. Աղայան

Փետրվարի 20-ին Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի…

Վահան Տերյանն անմահ է…

Փետրվարի 15, 2024
Դպրոցական անցուդարձ

Բանաստեղծի մեծությունը նրա հոգու խորության մեջ է, նրա ժողովրդի խորության էության մեջ, և դա պայմանավորում է նրա համամարդկայնությունը…
Վահան Տերյանն անմահ է…

Հովհ. Շիրազ

«Մեր մեծերը» խորագիրը կրող բաց դասերի շրջանակում Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի VII գ դասարանը (դասղեկ՝ Մ. Ավետիսյան) ներկայացրեց հայ պոեզիայի մեծ բարենորոգիչ՝ Վ. Տերյանի կյանքը,…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…