ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ֆիզիկական և քիմիական երևույթներ. բաց դաս

Հոկտեմբերի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում հոկտեմբերի 3֊ին ուսուցիչ Լ. Մուրադյանը քիմիա առարկայից անցկացրեց բաց դաս՝ VIIբ դասարանում։

Դասի թեման էր «Ֆիզիկական և քիմիական երևույթներ»։

«Մտածիր֊զուգորդիր֊մտքեր փոխանակիր» վարժության օգնությամբ վեր հանեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվում են շրջապատող աշխարհում։ Եվ այդ ամենը Լ. Մուրադյանը ամրապնդեց գեցեցիկ ու տեսարժան փորձերով։

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ

Հոկտեմբերի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 4-ին նորից լեցուն էր Երևանի թ.201 դպրոցի դահլիճը: Այս անգամ «Դպրոցի ճամփան» խորագրով ուսումնադաստիարակչական միջոցառում էր կազմակերպել աշխարհագրության ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը: Միջոցառումը հագեցած էր բազմաթիվ երկրների դպրոցների, կրթօջախ հասնելու դժվարագույն ճանապարհների և խոչընդոտների, բնակչության կրթամակարդակի և կրթությունը հասանլի դարձնելու ուղիների մասին պատմող վավերագրական տեսանյութերով: Երեխաները նաև երախտիքի և մեծարանքի…

Աշունը տոն է

Հոկտեմբերի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

Աշունն իր տոնական գույներն է շաղ տվել Հայոց աշխարհում: Բոլորը շտապում են բնություն` հագնելու աշխարհի բոլոր գույներով զարդարված սաղավարտ, մարմնի վրա զգալու բնության հրաշագործությունը, սքանչելիքը:

Հոկտեմբերի 12-ին` Կապանի N 5 հիմնական դպրոցի միջին դասարանների համակազմը տնօրեն Սիրանուշ Հարությունյանի գլխավորությամբ եղան Վահանավանքում` «Ոսկե աշուն» էքսկուրսիայի ծրագրով.

Սյունյաց բազմազան ու առեղծվածային բնության…

Շախմատը մտածողության կրթություն և հրճվանքի զգացողություն

Հոկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Շախմատի առաջնության ներդպրոցական փուլին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կապանի N 5 հիմնական դպրոցում մասնակցում էին 3-8-րդ դասարանների 39 աշակերտներ:

Փնջային պայքարն ընթացավ երեք փուլով, որի արդյունքում առավել բարձր միավորներ են վաստակել`

Պետրոսյան Գևորգ - 3-րդ դասարան

Փարսյան Մհեր - 4-րդ դասարան

Պողոսյան Ալեքս - 5-րդ դասարան

Օհանջանյան Արմինե -…

Հրաշագործ աշուն

Հոկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Տիկնիկային թատրոն» արտադասարանական խմբակի սաները (խմբակավար՝ Հ.Առաքելյան ) կազմակերպել էին «Սեպտեմբերյան հրաշագործ1 աշուն» խորագիրը կրող արշավ դեպի հայրենի գյուղի հրաշք բնության գողտրիկ վայրերը:

Կազմակերպված խաղերր, գեղեցիկ երգն ու պարը ,ինչպես նաև փոքրիկ դերերի փորձերը, մեծ բավականություն պատճառեցին:

Ն.Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով…

Էկո դաստիարակության հիմքեր

Հոկտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N5 հիմնական դպրոցը 2019թ. հունիսից համագործակցում է մի ծրագրի հետ, որի գործառույթները հարազատ են դպրոցի պատմությանը:

Ծրագիրն իրենից ներկայցնում է էկո դաստիարակություն, իսկ դպրոցը լինելով «սանատոր գիշերօթիկի» իրավահաջորդը, սերնդեսերունդ արտադասարանական գործընթացի հիմքերը լցրել է տարածքի բարեկարգման և բնապահպանական խնդիրների լուծումներով, էկո և էսթետիկ գործողություններով:

Ահա և թարմացվել են հիշողությունները,…

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն  գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 4-ին անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:  Թեկնածու էր  առաջադրվել.

11-րդ ա  դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը, ով  նախապես ներկայացրել էր նախընտրական ծրագիր՝ հագեցած հետաքրքիր մտահղացումներով:

Ընտրությունն ընթացավ ըստ կանոնակարգի, և Նարե Խանդանյանն ընտրվեց դպրոցի 2019-2020 ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահ:

Սովորողները ծանոթացան ընտրական իրավունքի սկզբունքներին և սիրով կմասնակցեն աշակերտական խորհրդի աշխատանքներին:

 

Սովորողների  հետ  դաստիարակչական աշխատանքների  կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Դարերի անմար լուսատուները

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի վեցերորդ դասարանում տոնական տրամադրություն էր. «Դարերի անմար լուսատուները» խորագիրը կրող գրական-երաժշտական բաց դասը նվիրված էր Կոմիտասի և Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Դասարանը լցված էր կոմիտասյան հոգեպարար երաժշտությամբ և Թումանյանի դյութիչ բանաստեղծական ոգով:

Դասն աշակերտակենտրոն էր. ամենայն մանրամասնությամբ աշակերտներն ստեղծել էին և՛ Կոմիտասին և՛ Թումանյանին…

Ա՛յ«Շոկոլադ», ես քեզ սիրում եմ

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Ի՞նչ  են շատ սիրում երեխաները, ինչի՞ց նրանք երբեք չեն հրաժարվի: Իհա՛րկե, շոկոլադ:

Եթե շոկոլադ խոստանաս, նույնիսկ փոքրիկ  չարություն չեն անի:

Եվ ահա Վանաձորի թիվ 23  հիմանական դպրոցի 4-րդ  «ա» դասարանի դասղեկ Եկատերինա Միրզոյանի և ծնողների մտաhղացումն  էր՝ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում շոկոլադը և, իհարկե, համտեսել այն հենց  այնտեղ,…

9-րդ «ա» դասարանը և Բագրատունյաց ժառանգությունը

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Օրերս հյուրընկալ էր Ստեփանավան քաղաքը:

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 9-րդ «ա»  դասարանի աշակերտները, ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև տնօրեն Տ. Հովսեփյանի ուղեկցությամբ մասնակցեցին Լոռի բերդում կազմակերպված «Բագրատունյաց Ժառանգություն» խորագրով պատմական նշանակություն ունեցող գեղեցիկ միջոցառմանը:

9-րդ «ա» դասարանի տաղանդավոր աշակերտները հանպատրաստից իրենց անմիջական մասնակցությունն ունեցան ժողովրդական երգ-երաժշտության…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…