ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 20-ին Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում: /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
«Ճանաչել ու սիրել հայրենիքը, իմանալ հայոց պատմությունը». այս հավատամքով էին աշակերտները բեմ բարձրացել:
Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական համարներով.փայլուն ելույթներով հանդես եկան VII ա դասարանի սաները, ովքեր հանդես եկան Հայաստանին նվիրված բանաստեղծություններով, երգերով, ևս…

Համադպրոցական ծնողական ժողով

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 13-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ծնողական ժողով: Ժողովն ընթացավ նախապես ներկայացված օրակարգով: Դպրոցում ծնող-դպրոց համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա:

Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները…

Մայր Հայաստան, ազատ, անկախ

Սեպտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Այո՛, մենք հայ ենք,հայեցի ծնվել և ապրում ենք աստվածային այս հողի վրա, որը կոչվում է Հայոց հող։ Մեր արմատները հասնում են մինչև արև։ Մենք գիտենք ապրելու և հարատևելու գաղտնիքը։

Անկախության 28֊րդ ամյակին ընդառաջ՝ Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի փոխտնօրեն՝ Ս. Բաղդասարյանը, կազմակերպիչ՝ Ա. Ավագյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Լ. Սողոմոնյանը կազմակերպել էին…

Իմ ազատ, անկախ Հայաստան

Սեպտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Անկախ  Հայաստան
Մեր  լույս  գալիքի
Ոսկեծին  երազ…

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական, ուրախ տրամադրություն էր:

Հպարտությամբ է լցվում հոգիդ, երբ լսում ես անկախ Հայաստանին նվիրված գեղեցիկ ասմունքն ու խոսքը:

«Հայաստանը  ես  եմ», «Հայաստանը  դու  ես» խոսքերը  հիշեցնում  են  քեզ,  որ  դու  մասնիկն  ես  ազատ,  անկախ  Հայաստանի: Իրար են հաջորդում աշակերտների  անկաշկանդ, սահուն խոսքը, երեխաների գեղեցիկ ասմունքը:

Այս ամենն ընդմիջվում էր Հայաստանին նվիրված խրոխտ երգերով ու պարով, որի ընթացքում մասնակիցները ծիածանում էին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ  հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:

1991թվական սեպտեմբերի  21… Ղողանջեցին եկեղեցիները հայոց աշխարհի՝ ավետելով իմ հայրենիքի նոր ու անկախ օրը:

Հռչակագիրն ընթերցեց 6-րդ ա դասարանի  աշակերտ Արա  Դավթյանը:

Միջոցառումն  ամփոփեց  դպրոցի տնօրեն  Ա. Մուրադյանը և  նշեց, որ այս տոնը համայն  հայության  հոգու  և սրտի տոնն …

Ֆլեշմոբ՝ նվիրված ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին

Սեպտեմբերի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Անկախության տոնին ընդառաջ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը և երգի-պարի խմբակի ղեկավար Հ. Մկրտչյանը, ուսուցչուհի Ա. Իսահակյանը  սեպտեմբերի 20-ին կազմակերպել էին ֆլեշմոբ՝ նվիրված ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին:

Աշակերտները նշեցին, որ սեպտեմբերի 21-ը հրաշալի տոն է: Սա նաև մեր անցած ուղին, մեր անելիքներն ու պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է: Մենք…

Ամեն ոք իր ասելիքն ունի...

Սեպտեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 20-ին  կայացավ Կապանի N 5 հիմնական դպրոցի ԱԽ-ի հաշվետու կոնֆերանսը: Կանոնադրական կարգի համաձայն կոնֆերանսն աշխատեց հետևյալ օրակարգով

  1. Կապանի N5 հիմնական դպրոցի տնօրենի ուղերձը կոնֆերանսին (Ս. Հարությունյան)․
  2. 2018-2019 ուստարվա ԱԽ-ի կատարած աշխատանքների հաշվետվություն (զեկուցող` ԱԽ նախագահ` Մ. Հարությունյան )
  3. Դասարանական ԱԽ-ների հաղորդումներ (6-9-րդ դասարանական ԱԽ նախագահներ)
  4. ԱԽ- անելիքները 2019-2020 ուստարվա գործունեության մեջ…

Օրն աշխատանքային, օրը ոգեշնչող, օրը գործնական ․․․

Սեպտեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

   Երբ աշակերտն է որոշում կայացնում, առավել պատասխանատու է ավագը, խորհրդատուն, քանզի խորհրդատուի դերը ուսման քաղաքացիական հասարակական ակտիվության բարձրացման շարժառիթների ձևավորման մեջ առաջնային է

    Սեպտեմբերի 11-ին, Կապանի  N5 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը գումարեց ընդլայնված նիստ.

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

  • Դասարանական ԱԽ-ների ընտրությունների ամփոփում
  • Համադպրոցական ԱԽ կոնֆերանսի օրակարգի հաստատում
  • Առաջարկության թերթիկների լրացման…

Ավարտվեց դասարանական խորհուրդների ընտրություննեը

Սեպտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, 7ա  դասարանի  դասարանական ժողովում կատարված աշակերտական խորհրդի (ԱԽ) ընտրությամբ եզրափակվեց դասարանական խորհուրդների ձևավորումը:

Այսպիսով․
6ա – Մեժլումյան Անիտա
6բ – Լաչինյան Արիաննա
6գ – Հովհաննիսյան Սամվել
7ա – Եփրեմյան Լիա
7բ – Միսայան Գագիկ
8ա – Հայրապետյան  Մարգարիտա
8բ – Արզումանյան Անի

Նոր ուսումնական տարեմուտը 2-րդ «բ» դասարանում

Սեպտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր տոն է` 1-ը սեպտեմբերի: Այն նման չէ ուսումնական տարվա որևէ օրվա:

Այսօր իր դռները ավելի լայն է բացել 2-րդ «բ» դասարանի դասասենյակը և դասվար Արևիկ Հայրապետյանը մեխծ ուրախությամբ ու ոգևորվածությամբ գնահատում է անցած ուստարվա ձեռքբերումը:
26 աշակերտից 20 գերազանցիկներ ստացան գովասանագրեր, իսկ մյուսները շնորհակալագրեր:
Ուշագրավ էր, խորհրդանշական…

Սեպտեմբերյան լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Առաջին զանգի քաղցր ղողանջներ…

Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների  հուզմունք, ծաղիկներ և փուչիկներ:

Այսպիսին էր սեպտեմբերի 1-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Օրվա խորհուրդը պահպանելու,  սովորողների  մուտքը  տոնական  ու  հիշարժան  դարձնելու  համար դպրոցում կազմակերպվել էր   հրաշալի  միջոցառում: Ներկաներին  իրենց  գեղեցիկ  ելույթներով  ողջունեցին դպրոցի  շնորհալի  աշակերտները, «Փոքրիկ  երգիչներ» և «Մանկունք» երգչախմբերը:

Օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայոց եռագույնը: Աշակերտները  կատարեցին  «Սեպտեմբերի  1», «Դպրոց  իմ  հարազատ», «Ուսուցիչ»  երգերը: ՈՒսման  առաջամարտիկներին շնորհավորեց և գովասանագրերով պարգևատրեց դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը:…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…