ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

ՈՒսուցողական դաս «0-ի» դասը թեմայով

Մայիսի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

      Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 7ա _ րդ դասարանում «Հանրահաշիվ» առարկայի ուսուցչուհի Հ. Սանամյանի նախաձեռնությամբ  կազմակերպվեց ուսուցողական դաս՝  «0-ի» դասը խորագրով:
      Աշակերտները բեմականացրին դատավարություն, որտեղ «0» -ին մեղադրում էին, որ այն ոչինչ է, սպանում է թվերին, եթե կատարվում է բազմապատկման գործողություն:
      Բեմականացման ընթացքում աշակերտները…

Ականային վտանգի իրազեկման դասընթաց

Մայիսի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 8-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 6-8-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացրեցին ականային, չպայթած զինամթերքի, ինքնաշեն պայթուցիկ սարքերի վտանգի իրազեկման վերաբերյալ դասընթաց, ինչպես նաև աշակերտներին ծանոթացրին անվտանգ վարքագծի դրսևորման կանոններին:

Ականային վտանգի մասին իրազեկումն այսօր առաջնային խնդիրներից է: Նմանատիպ դասընթացները, ցուցադրվող ֆիլմերը,…

Մայիսյան եռատոն. նախնիների սխրանքով նոր սերունդը պատրաստ է հաղթանակներ կերտել

Մայիսի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 9-ին Կապանի N13 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները N զորամասի հետ համատեղ մասնակցեցին Կապանում անցկացվող «Անմահ գունդ» խորագրով քայլերթին՝ նվիրված մայիսյան եռատոնին: Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին: Երթը մեկնարկեց Հունան Ավետիսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։Լռությամբ…

Բաց դաս «Ֆիզիկա» առարկայից

Մայիսի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Թեման`«Մեխանիկական տատանումներ և ալիքներ»
08.05.2019թ., ուսուցչուհի`Գ.Մարտիրոսյան
Դասին մասնակցում էին X-6 (ֆիզմաթ ենթահոսք) աշակերտները:

Բոլորը հետաքրքրությամբ դիտեցին տեսաֆիլմ աշխարհահռչակ ֆիզիկոս Ֆուկոյի մասին, որից հետո դասապրոցեսը զարգացավ թեմային առչվող առաջադրանքներով, հարց ու պատասխանով, որոնք բխեցին փոքրիկ սյուժեներ դիտելուց հետո:

Դասը հագեցավ երաժշտական կատարումով…

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց

Դասասենյակների անվանակոչում ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և երգի մեծ արքա Կոմիտասի անուններով

Մայիսի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

      2019թ. ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ « Գործն է անմահ…» խորագրով՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և Հայ երգի արքա Կոմիտասի հոբելյանական 150-ամյակին:

     Հայոց մեծերի շունչն ու հոգին էր թևածում դպրոցում: Ամեն ինչ թումանյանական էր՝ պարզ, հյուրասեր և մարդամոտ՝…

Անգլերեն լեզվի դասավանդումը նրա մասնագիտությունն է և կյանքի անբաժանելի մասը

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա և IIIբ դասարաններում տեղի ունեցավ միջոցառում նվիրված անգլերենի այբուբենի ավարտական տոնին /անգլերենի ուսուցչուհի Լարիսա Ղազարյան/։

Աշակերտները ցուցադրեցին ուսումնական տարվա սկզբից իրենց ստացած գիտելիքներն անգլերենից բանաստեղծությունների, երգերի և երկխոսությունների միջոցով: Փոքրիկները լավ տրապետում են օտար լեզվի բոլոր նրբություններին, կարողանում են ազատ շփվել: Միջոցառման ավարտին ծնողների և ուսուցիչների…

«Բուլլինգը դպրոցում» սեմինար-խորհրդատվություն

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

 Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում կայացավ «Բուլլինգը դպրոցում» թեմային նվիրված սեմինար-խորհրդատվություն դպրոցի աշակերտական խորհրդի համար: Խոհրդատվությունն անցկացրեց դպրոցի հոգեբան Ռ. Չեպուրնիխը: 

Այսօր դպրոցներում շատ հաճախ է հնչում «Բուլլինգ» հասկացությունը: Բուլլինգը (անգլ`bullying) դասարանի բոլոր աշակերտների (կամ նրանց մի մասի) հետապնդողական գործողություններն են` ուղղված մեկին: Որպես հետապնդում կամ հոգեբանական բռնություն կարող…

«Առողջ ապրելակերպի» շրջանակներում բաց դաս

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 6-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 9 ա դասարանում «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Ռ.Քեշիշյանը «Առողջ ապրելակերպի» շրջանակներում անցկացրեց բաց դաս «Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ» խորագրով: Ուսուցիչը խոսեց այդ վնասակար սովորությունների մասին, մատնանշեց դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Դասի ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ընդլայնեցին իրենց գիտելիքները:Դասն անցավ բազմաբովանդակ…

Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինսիտուտ֊թանգարան

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IXա դասարանի աշակերտները պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինսիտուտ֊թանգարան։ Հուշահամալիրում աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին, աղոթեցին զոհերի հոգիների հանգստության համար։ Թանգարանում Հ. Ղազարյանը անցկացրեց բաց դաս՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Եղեռնի սահմռկեցուցիչ դեպքերի մանրամասնությունները։ Թանգարանում աշակերտներին ներկայացվեցին…

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց. դասը վարում է ոստիկանը

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 3-ին  Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի տեղակալ Վենյամինովը և անչափահասների գործերով և ընտանիքում  բռնության կանխարգելման  բաժնի  տեսուչ Գ. Գասպարյանը  10-րդ և 11-րդ  դասարանների  սովորողների համար համակարգչային սրահում ինքնատիպ և բովանդակալից դաս վարեցին՝ «Դասը վարում է ոստիկանը» նախաձեռնության շրջանակում: Դասի հիմնական ընթացքը հյուսվեց աշակերտների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերով. նրանց հետաքրքրում էր…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…