ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ռուսական պոեզիայի հանճարը

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց «Ռուսական պոեզիայի հանճարը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Ա. Ս. Պուշկինի 220 ամյակին: /Նախաձեռնությունը Ռուսաց լեզու և գրականության ուսուցիչ Աշխեն Բադալյան/ 
Նպատակը՝
անդրադառնալ հայ-ռուսական մշակութային կապերին՝ կարևորելով դրանց պահպանումն ու տարբեր ուղղություններով դինամիկ զարգացումը:

«ԻՆՁ ԿՀԻՇԻ ԱՄԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԱԶԳ...»
Պուշկինի մեծության…

Թռչունները մեր բարեկամներն են

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 1-ը թռչունների պահպանության միջազգային օրն է: Օրվա բովանդակության շրջանակում արդեն մեկ ամիս է, ինչ Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ «ա» և 5-րդ «գ»  դասարաններում ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսյա Քարամյանը, համադրելով առարկայի ընթացիկ թեմատիկ նյութը, համագործակցելով  դպրոցի   կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանի հետ, տարավ մի շարք աշխատանքներ «Օգնություն թռչուններին» կարգախոսով.

«Միգրացիա» թեմայով իրազեկման դասընթաց Լճաշենի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 28-ին  «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն»  ՀԿ ներկայացուցիչները Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում անցկացրին իրազեկման դասընթաց՝  «Միգրացիա» թեմայով, որի ընթացքում քննարկվեց թրաֆիքինգի դեմ պայքարելու վերաբերյալ հարցեր, բացատրեցին միգրացիայի հետ կապված հասկացություններ:

Աշակերտները  խորհուրդներ ստացան սոցիալական կայքերում անվտանգ շփման վերաբերյալ, որոնք կօգնեն նրանց շրջապատում լինել  ավելի իրազեկված՝…

Ծաղկահավաք

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները սպասում էին իրենց  երկրորդ կյանք հաղորդելուն` շարունակելով իրենց առաքելությունը որպես հուշագրեր, բացիկներ։

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ,139 ավագ դպրոցի սաները մասնակցեցին ծաղկահավաքին. ուրաքանչյուր նմանօրինակ նախաձեռնության մասնակցելը  հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։

Մարտահրավերները ժամանակակից աշխարհում

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIII «ա», «բ» դասարանի աշակերտները «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանականերում ուսումնաճանաչողական այց կատարեցին Սյունիքի «ՄԱՐԻԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) /նախաձեռնությունը՝ Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպության/։

Աշակերտները ծանոթացան հզոր ու գերժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամասում տեղի ունեցող աշխատանքներին։ Այստեղ էկոլոգիապես մաքուր հումքը անցնում է մշակման տարբեր փուլեր` վերածվելով բարձրորակ արտադրանքի:…

Բաց դաս՝ կենսաբանությունից

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VIIբ դասարանում անցկացվեց բաց դաս՝ կենսաբանություն առարկայից (ուսուցիչ՝ Տ.Ղամբարյան)։ Դասի թեման՝ Սողուններ։

շակերտները ներկայացրին սողունների կառուցվածքը՝ նշելով և առանձնացնելով Հայաստանում հանդիպող տոսակներին։ Աշակերտները՝,որպես դիդակտիկ նյութ, ներկայացրին կենդանի սողուններին։

Դասը շատ ուսանելի էր և հետաքրքիր։

Գործնական դաս֊էքսկուրսիա

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VIIա և VIIբ դասարանների աղջիկները, տեխնոլոգիայի ուսուցչուհի՝ Մ.Բարսեղյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, անցկացրին յուրօրինակ գործնական դաս֊էքսկուրսիա «BLACK ROSE», «ZARA» ծաղկի և հարսանյաց սրահներում։ Դասի թեման էր՝ «Դիզայն և դիզայնի տեսակները»։ Աշակերտները ականատեսը և մասնակիցը եղան՝ իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հմտություններն ու կարողությունները զարգացնելու։ Աղջիկների ակտիվ…

Խնդիրն է` օգնել տուժածին

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 26-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանի  աշակերտական լսարանում ՎՎ Հայաստան Կապանի գրասենյակի կողմից «Աղետների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում  անցկացվեց  «Առաջին օգնության» դասընթաց.

Կողային անվտանգ դիրք
Արյունահոսություն
Օձեր
Շներ թեմաներով։

Դասընթացավար Անդրանիկ Մարտիրոսյանը հանգամանալից  ներկայացրեց թեմայի հետ կապված մանրամասները, տարբեր աշակերտների հետ ստեղծեց գործնական իրավիճակներ,…

Բոլոր լույսերը դեպի Արևմտյան Հայաստան

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայրենիքի զգացողությունը անկողոպտելի է և մշտական: Կորցրած հայրենիքի զգացողությունը կրկնակի մեծ է ու ցավոտ, և այն կա այնքան ժամանակ, քանի դեռ այն հիշվում է ու կարևորվում: Ասվածի վերահաստատումը եղավ հայրենաճանաչության ինքնօրինակ էքսկուրսը՝ «Բոլոր լույսերը  դեպի Արևմտյան Հայաստան» թեմայով...

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ․139 ավագ դպրոցի 10-1 դասարանը մեկիկ-մեկիկ բացեց շերտերը մեր…

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 26, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 8-րդ ռուսերեն ուսուցմամբ դասարանի դասղեկ Ս.Քամալյանը, աշակերտները, ծնողները, տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ռ.Լալայանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ.Վարդանյանը, հոգեբան Ռ. Չեպուրնիխը կազմակերպեցին երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…