ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Միջոցառում՝ նվիրված Զատկի տոնին

Ապրիլի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 18-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի ավագ 2-րդ խմբում (դաստիարակ՝ Հ. Հակոբյան) կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Զատկի տոնին:

Սուրբ Զատիկը հայեցի դաստիարակության հրաշալի օրինակ է : Ի՜նչ Զատիկ՝ առանց հայկական գեղեցիկ սովորույթների, կենցաղային ավանդույթների, հայկական ուտեստների և հյուրասիրության: Տոնի խորհրդին համահունչ ձևավորված էր սեղանը, երեխաները երգեցին…

Դաս-ցերեկույթ՝ նվիրված Իվան Տուրգենևին

Ապրիլի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

      Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Ռուսաց լեզու առարկայի ուսուցչուհի Նարինե Ենգիբարյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-ցերեկույթ՝ նվիրված ռուս մեծ գրող Իվան Տուրգենևին:

      VIIIա,բ դասարանների աշակերտները ներկայացրեցին մեծ գրողի կյանքը, ուսանողական տարիները, անմահ ստեղծագործությունները՝ «Մումուն», «Հայրեր և զավակներ», «Ծուխ» վեպերը, արձակ բանաստեղծությունները, ինչպես նաև նրա մեծ ազդեցությունը և կապը հայ…

«Փրկել Պուշկինին» ֆիլմի տեսադիտում-դաս

Ապրիլի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. ապրիլի 16-ին «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈՍԿ-ում 8-րդ ռուսերեն ուսուցմամբ դասարանը դիտել է «Փրկել Պուշկինին» ֆիլմը: Պուշկինի անվան մոսկովյան վարժարանի աշակերտները Պուշկինին պատկանող ժամացույցի միջոցով պատահական տեղափոխում են պոետին մեր ժամանակը: Եվ հիմա նրանք ոչ միայն պետք է հետ վերադարձնեն նրան, այլև փրկեն մահից։

Միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային և հայազգի մեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին

Ապրիլի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 17-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց համադպրոցական միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային և հայազգի մեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին: 

Աշակերտները նախ ներկայացրին, որ Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գլխավոր առաքելություններից մեկը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և անդամ պետությունների միջև համերաշխության տարածմանը նպաստելն…

Կոկա-կոլայի օգտակար և վնասակար հատկությունները

Ապրիլի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում (ուսուցիչ՝ Լ. Մուրադյան) անցկացվեց բանավեճ՝ «Կոկա-կոլայի օգտակար և վնասակար հատկությունները»  թեմայով։

Բանավեճը շատ բուռն էր ընթանում։ Երբ դասը կապում ենք կյանքի, կենցաղի հետ դասի նկատմամբ բարձրանում է հետաքրքրությունը,խթանվում է աշակերտների տրամաբանությունը։

Հրաժեշտ Այբբենարանին

Ապրիլի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 15-16-ը Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեց միջոցառում՝ նվիրված Հայոց գրերին ու նրա հանճարեղ Արարչին՝ Մեսրոպ Մաշտոցին /Iա և I.բ. Դասվարներ՝ Աստղիկ Դանիելյան, Ռոզա Թևանյան/։
Մեսրոպ Մաշտոցն ամենուր է. մեր մանուկների շուրթերին, մեր սրտերում և, իհարկե, Օշականի Սուրբ դամբարանում, որի առաջ սերունդներ են խոնարհվել և խոնարհվելու են՝ որպես…

Գեղարվեստական-գեղագիտական անկյուն՝ նվիրված մեծանուն հայերին

Ապրիլի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Ստեղծագործական շունչը հորձանք է ապրում «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: 
Կերպարվեստ ուսումնական առարկայի ուսուցիչ Հ. Կոստյանը դպրոցում ստեղծել է գեղարվեստական-գեղագիտական անկյուն՝ նվիրված մեծանուն հայերին: Սովորողի  գեղագիտական դաստիարակությունը դպրոցի առաջնահերթ խնդիրներից է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մարդու համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Նմանատիպ ստեղծագործական աշխատանքները գեղեցիկը տեսնելու, ձևավորելու գործընթացն…

Բաց դաս՝ քիմիայից

Ապրիլի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIIIա դասարանում (ուսուցիչ՝ Լ. Մուրադյան) անցկացվեց բաց դաս՝ քիմիա առարկայից։

Դասի թեման էր «Թթուների քիմիական հատկությունները»։ Նոր դասը աշակերտները պետք է յուրացնեին ինքնուրույն։ Առաջին խումբը՝ փորձագետները, գործնական փորձի միջոցով, երկրորդը՝ դասագրքի, երրորդը՝ պետք է օգտվեր համացանցից։ Նման դասերը աշակերտների մոտ զարգացնում է համարժեք վերլուծություն կատարելու…

Մաթեմատիկան և պոեզիան կամ  Մաթեմատիկան՝ գեղեցիկի լեզվով

Ապրիլի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մաթեմատիկան և պոեզիան կամ Մաթեմատիկան՝ գեղեցիկի լեզվով». դասղեկի ժամ Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում /Դասղեկ Ռիմա Մկրտչյան/:

Թվում է, թե մաթեմատիկան և պոեզիան հեռու են իրենց հետաքրքրություններով: Մաթեմատիկան ակնհայտորեն ավելի նախանձախնդիր է, քան մյուս գիտությունները,իր ճշգրտությամբ խթանելով խիստ կարգապահական մտածողություն: Այն թվում է խիստ ռացիոնալ, նույնիսկ չոր,զգացմունքներից զուրկ,այսինքն զուրկ այն…

Ծաղկազարդի միջոցառում Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու բակում

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Ժողովուրդը Երուսաղեմում Հիսուս Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Տոնի կապակցությամբ «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…