ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ > Պաշտոնական լրատու

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին

Նոյեմբերի 22, 2016
Պաշտոնական լրատու

Երևանի Հյուսիսային համալսարանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանի ղեկավարությանը՝ Սանահինի 1050-ամյակը նշելու համար: «Համալսարանական կրթությունը միայն գիտելիք չէ. այն նաև…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 19, 2016
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը: 
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը  բարձր է գնահատել  կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի  որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն`  ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով…

Հայաստանի գիտնականները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում. ԵՄ հանձնակատար

Նոյեմբերի 18, 2016
Պաշտոնական լրատու

Երևանում մեկնարկած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Հանձնակատարը…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

Նոյեմբերի 18, 2016
Պաշտոնական լրատու

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության  նախարար Լիլյա Գրինևիչին: Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև  նախկինում եղած կապերի վերականգնմանն ու  ամրանդմանն ուղղված…

Նոր հնարավորություններ՝ Հայաստանի գիտության զարգացման համար

Նոյեմբերի 18, 2016
Պաշտոնական լրատու

Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԵՄ հանձնակատարների և անդամ պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել և վերջիններիս հարցերին են պատասխանել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և…

Մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպումը

Նոյեմբերի 17, 2016
Պաշտոնական լրատու

Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: Միջոցառմանը, որը  հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության,…

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 16, 2016
Պաշտոնական լրատու

Երիտասարդական տոների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը և երիտասարդությանն առնչվող հարցեր։ Լևոն Մկրտչյանը, խոսելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմավորման մասին,…

Պեկինի համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

Նոյեմբերի 15, 2016
Պաշտոնական լրատու

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության  հեռանկարները, կարևորել դպրոցին…

Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

Նոյեմբերի 14, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական լրատու

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով չորրորդ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, տիրապետել eXe ծրագրի և Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և…

Նախարար Լ. Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Նոյեմբերի 14, 2016
Պաշտոնական լրատու

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել  միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և…

  • Աշխարհագրական խնդիրներ

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Նախկինում ոմանց համար շատ տարօրինակ էր «աշխարհագրական խնդիր» հասկացությունը: Հիմա բարեբախտաբար շատ ավելի լայնորեն են օգտագործում աշխարհագրական խնդիրները և դրանք շատ հետաքրքիր են ու բազմաբնույթ: Առաջարկում եմ մի քանի խնդիրներ՝…

  • «Բայի սահմանական եղանակի ժամանակաձևերը» թեմայի ամփոփման իմ փորձը

    Թեմայի հեղինակ՝ marine8

    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ ֆորումին միանալու համար: Հուսով եմ, որ թեման կհետաքրքրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Ակնկալում եմ նրանց ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Շնորհակալություն

  • Միջառարկայական կապերը որպես գիտելիքների յուրացման արդյունավետության պայման:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս թեմայի նպատակն է տեսականորեն հիմնավորել միջառարկայական կապերի դերը որպես ուսուցման մատչելիության, գիտելիքների որակի բարձրացման անհրաժեշտ պայման: Դասապրոցեսի ընթացքում մենք՝ ուսուցիչներս երբեմն սովորողներին մատուցում ենք նեղ առարկայական գիտելիքներ, դասը ստացվում…

  • Գործնական աշխ. Ուսագոտու աշխատանք: Նախաբազկի ոսկորների գործառույթը: Դաստակի շարժում:

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է բացահայտել ուսագոտու գործառույթը ձեռքի շարժման ընթացքում,ինչպես նաև նախաբազկի ոսկորների դերը դաստակի շարժման ընթացքում (բանալիի շարժում): Այն կարող եք…

  • Գործնական աշխատանք. Ստատիկ և դինամիկ աշխատանքի հոգնածություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքը նախատեսված է 8-րդ դասարանի աշակերտների համար, որի նպատակն է պարզել,թե որ աշխատանքն է ավելի հոգնացուցիչ , բացատրել պատճառները: Այն կարող եք նայել հետևյալ հղումով՝

  • Գործնական աշխատանք. Մարդու և գորտի արյան համեմատություն

    Թեմայի հեղինակ՝ anahitgeorgyan

    Այս գորրծնական աշխատանքի նպատակն է, պարզել թե ինչով է տարբերվում մարդու արյան էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտներից, ինչ առավելություն ունեն մարդու էրիթրոցիտները գորտի էրիթրոցիտների համեմատ: Այս գործնական աշխատանքը կարող եք դիտել հետևյալ…

  • Աշխարհագրության ուսուցման ձևեր

    Թեմայի հեղինակ՝ Gayane.Voskanyan

    Հայտնի է, որ շատ հաճախ աշակերտները դժվարանում են սովորել տերմինները, առավել ևս եթե դրանք պետք է հիշեն որոշակի հերթականությամբ: Օրինակ՝ Երկրի երկրաբանական ժա- մանակագրական աղյուսակը հիշելու համար աշակերտները դժվարանում են…

  • Յուրի Օգաննիսյան

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում: Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի (Յուրի Հովհաննիսյան) պատվին: Յուրի Ցոլակի…

  • Великие писатели

    Թեմայի հեղինակ՝ Liana Avagyan

    Предлагаю на рассмотрение сведения о жизни великого русского писателя Александра Сергеевича Пушкина

  • Դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար

    Թեմայի հեղինակ՝ Ameli

    Օգտակար դասընթաց մաթեմատիկայի ուսուցիչների համար Հարգելի ուսուցիչներ, ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման հարթակում պատրաստվում եմ վարել դասընթաց "Geogebra-ն որպես մաթեմատիկայի ուսուցման և ուսումնասիրման գործիք" թեմայով: Սիրով Ձեզ հրավիրում եմ մասնակցել դասընթացին: Դասընթացը…

Ազգային վարկանշավորման համակարգ