ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ > Պաշտոնական լրատու

Մրցանակներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

Մարտի 3, 2017
Պաշտոնական լրատու

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը: «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք…

Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Մարտի 3, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի   գլխավորությամբ: 
Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից…

Կրթության էջ պետք է բացել կյանքի տարբեր փուլերում. Լ. Մկրտչյան

Մարտի 3, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լոֆթ կենտրոնում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ, որի ընթացքում նախարարը հանդես է եկել կրթության համակարգի դերի և նշանակության, մասնագիտության ընտրության, աշխատաշուկայի և մասնագիտական կրթության կապի փոխկապակցության և այլ հարցերի մասին դասախոսությամբ: Անդրադառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը, նախարարը նշել է, որ…

Ուսուցչի ձեռնարկի քննարկում` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

Մարտի 2, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ուղեցույցի քննարկումը, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների մի խումբ մանկավարժներ: Հեղինակը հանդես  է եկել դասախոսությամբ ՝ անդրադառնալով թեմայի դասավանդման բարդություններին և նրբություններին:…

Բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Մարտի 1, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսն անցկացվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,…

ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

Փետրվարի 28, 2017
Պաշտոնական լրատու

2017 թվականի փետրվարի 23-24-ը տեղի են ունեցել ՀՀ պետական մարմինների աշխատակիցների հրաձգության մրցաշարը, որին մասնակցել են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Առաջին պատվավոր տեղը գրավել է ՀՀ ԿԳՆ թիմը՝ վաստակելով 163…

Գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման նոր հնարավորություններ Սյունիքի մարզում

Փետրվարի 28, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և  «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը:…

Մենթոր և համագործակցող դպրոցները քննարկել են տեսադասերի արդյունավետությունը

Փետրվարի 27, 2017
Պաշտոնական լրատու

Ի կատարումն ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման վերաբերյալ հանձնարարականի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ: Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության…

Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փետրվարի 27, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է…

Գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը

Փետրվարի 24, 2017
Պաշտոնական լրատու

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ  կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ANQA)  խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարել է, որ Մասնագիտական…

Ազգային վարկանշավորման համակարգ