ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների մեկնարկ

Ապրիլի 5, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 24-ին` «Նայենք աշխարհին  պայծառ աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմամբ մեկնարկվեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:

Միջոցառման նպատակն էր սաների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակը, ներկայացնել նրանց ստեղծագործական ունակությունները:

Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների պատրաստի աշխատանքները և կատարվող…

«Ընտանիք» կենտրոնի սաները գարնանային որակավորման մրցաշարում

Ապրիլի 5, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 13-ից 24-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սկսնակ, մարզական 4-րդ և 3-րդ կարգ ունեցող թվով 23 սան մասնակցեցին Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած գարնանային որակավորման մրցաշարին: Շուրջ 106 շախմատիստ` տարբեր ուսումնական հաստատություններից և մարզադպրոցներից մրցում էին լավագույն արդյունք ցուցաբերելու համար:

Մրցաշարի նպատակն էր զարգացնել դեռահասների շախմատային…

Ավարտվեց ԿՏԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն

Ապրիլի 4, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը, մարզային համակարգողներ՝ Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը 2017թ. մարտի 27-ից ապրիլի 1-ը ներառյալ գործուղվել էին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Գործուղման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ԱՀ տարբեր շրջանների տասներկու դպրոցներ, այդ թվում՝ Ստեփանակերտի հ.2, հ.3,…

ՍՔԱՅ ակումբը համախմբեց համայնքների երեխաներին

Մարտի 27, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը գործում է Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարի: Ակումբի անդամներ են քոլեջի ուսանողներ , ովքեր գիտելիք և կարողություններ են ստանում ակտիվ քաղաքացիություն, սոցիալական ձեռներեցություն, առաջնորդում և այլ կարևոր ոլորտներից: Ակումբը նախաձեռնեց «Հրաշք ակնթարթ» համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը, որի  նպատակն է Տավուշի մարզի երեք սահմանային համայնքների՝ Ներքին Կարմիր…

‹‹Ընտանիք›› կենտրոնի այցը զորամաս՝ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ

Մարտի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու կայազորի 55035 զորամասում կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին:

Միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարությունը, զինծառայողներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:

Միջոցառումն ազդարարվեց զորամասի հրամանատարի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերման հրամանով, որից հետո հնչեց…

Բերդի ԻՄՓԱՔԹ ակումբի նվերը համայնքի փոքրիկներին

Մարտի 20, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բերդ համայնքի  ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբն գործում է արդեն մեկ տարի, որի գործունեությունն ուղղված երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը՝ առաջնորդման, քաղաքացիական, սոցիալական  ձեռներեցության ոլորտների կարողությունների ու գիտելիքների, ինչպես նաև քաղաքացուն բնորոշ արժեքների սերմանումը: Հմտությունների ձևավորումը  ու գիտելիքների  հաղորդումն  իրականացվում է ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգնությամբ և  հատուկ մշակված…

ԻՄՓԱՔԹ ակումբերի ցանցը համալրվեց ևս երկուսով Տավուշի մարզում

Մարտի 13, 2017
Լուրեր կազմակերպություններից

Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության գործունեության կարևոր ուղղություններից է երիտասարդների տարբեր կարողությունների զարգացումը, որը նախադրյալ է նրանց  հետագա  կենսակերպի ապահովման համար: Այս  նպատակի կյանքի կոչելուն է ուղղված ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբների ստեղծումը  երկրի տարբեր համայնքներում: Ակումբներն գործում են  ըստ  ոչ ֆորմալ ուսուցման մոդելի՝ համատեղելով կրթությունն ու խաղերը, որոնց օգնությամբ  հզորացվում…

Հերթական ծրագիրը Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից

Մարտի 13, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որն արդեն գործում է ավելի քան երկու տարի, իր յուրօրինակ ծրագրերի շարքը համալրեց ևս մեկ համայնքային նախագծով: Ավարտելով «Առաջնորդում» կրթական մուդուլը և ստանալով առաջնորդելու հիմնարար գիտելիքներ ու կարողություններ, ակումբի անդամները և ակումբի ղեկավարները (Լ.Վանեսյան,Մ.Եղիկյան) մշակեցին թվով 4-րդ համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը «Մտքի և մարմնի ֆիզկուլտուրա» անվամբ:…

Ազատամուտի ԻՄՓԱՔԹ-ցիները հոգ են տանում իրենցից կրտսերների մասին

Մարտի 1, 2017
Լուրեր կազմակերպություններից

   Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որն ունի գրեթե 2 տարվա պատմություն, հաջողված պատմությունների շարքը համալրեց ևս մեկով։ Ս.թ. փետրվարի 25-26-ը ակումբը  իրականացրեց համայնքային ծառայության թվով 4-րդ ծրագիրը «Հոգատար ԻՄՓԱՔԹ» անվամբ։ Ծրագիրն ընդգրկում էր կրթական, մարզական և ժամանցային բաղադրիչներ և  ուղղված էր համայնքի 9-12 տարեկան երեխաներին։ Քանի որ…

Հեռավար ուսուցման դասընթաց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով

Փետրվարի 15, 2017
Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգում փետրվարի 15-ին մեկնարկել է հերթական դասընթացը՝  «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով, որին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների 129 մասնագետներ: Հեռավար դասընթացի մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ, համակարգի ֆորումում կքննարկեն ու…

Ազգային վարկանշավորման համակարգ