ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ  այբբենարանին

Ապրիլի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

«Լեզուն  է  ամեն  մի  ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը,հոգին ու հոգեբանությունը»,- այսպես բարձր է գնահատել մեր ոսկեղենիկ լեզուն մեծն Թումանյանը: Պատահական չէ, որ յուրաքանչյուր սերունդ, երբ բացում է դպրության  դռները, նախևառաջ  պարտավորվում է սովորել հայոց այբուբենը, որից սկիզբ է առնում և  ծավալվում  ողջ գիտությունը: Թոթովախոս մանուկների համար ամենամեծ հարստությունն ու ամենաշքեղ գանձարանը լեզվի իմացությունն է: Դա էին եկել ապացուցելու Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները: Նրանք հպարտորեն հնչեցրին հայոց այբուբենը և ևս մեկ անգամ հաստատեցին, որ, իրոք, մեր չափազանց հարուստ ու ճոխ  հայոց լեզուն  հայ ժողովրդի հեռավոր անցյալի բանալին է և մեր լինելիության,մեր գոյատևման կարևոր հենասյուներից մեկը:

«Հրաժեշտ  այբբենարանին» խորագիրը կրող  միջոցառման կազմակերպիչներն էին դասվար Սիլվա Կարապետյանն ու երաժշտության ուսուցչուհի Գայանե Դանիելյանը: Տոնական տրամադրություն էր տիրում: Հասկանալի էր երեխաների ոգևորությունը, նրանք արդեն  գրաճանաչ էին, մեսրոպյան այբուբենը նրանցից յուրաքանչյուրի ձեռքբերումն էր: Ոչ պակաս ոգևորված էին նաև ծնողներն ու հանդիսատեսը, ովքեր  հաճելի պահեր ապրեցին՝ վայելելով առաջին դասարանցիների և նրանց ավագ ընկերների բազմազան  ու բազմաբովանդակ կատարումները՝ ասմունքից մինչև հեքիաթային հերոսների կերպարավորումներ՝ համեմված գեղեցիկ  երգ ու պարով: Պատահական չէր նաև  առաջնակարգ սրբերի շարքը դասված մեր մեծագույն հայի՝ Մեսրոպ Մաշտոցի կերպարի ներկայությունը, ում տրված էր   հայոց այբուբենը  ստեղծելու վեհ առաքելությունը: Այո՛, հայոց լեզուն չէր կարող հարատևել և զարգանալ,եթե գոյություն չունենային հայոց գրերը՝ մեր ազգապահպան 36 զինվորները, որոնք ստիպեցին օտարներին  զգալ և հասկանալ,թե ի˜նչ սքանչելի ու ստեղծագործ  ժողովուրդ ենք մենք, և ի˜նչ  հզոր հայրենիք ունենք: Իսկ   այսօրվա  տառաճանաչ դարձած մանուկները վաղվա մեր հայրենիքը կերտողն ու շենացնողն են, հարկ եղած դեպքում՝ անառիկ լեռների պես պաշտպան կանգնող  զինվորներն են: 

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն  Հ. Ասատրյանը հույս հայտնեց, որ առաջին դասարանի աշակերտները  հավատարիմ կմնան իրենց երդմանը և սրբորեն կպահպանեն ու հետագա սերունդներին կփոխանցեն մեր ազգի   ամենամեծ գանձը՝ հայոց մեսրոպատառ այբուբենը, և մայրենիի յուրաքանչյուր դաս կսկսեն հայոց այբուբենն արտասանելով:  

Արմինե Ալեքսանյան
Հրազդանի հ.7 միջնակարգ  դպրոցի  հումանիտար մասնախմբի նախագահ՝ 

  • 9-րդ դաս․ Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում․ Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…